Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Որի հեղինակության շնորհիվ ամբողջ գավառներ այսօր ապրուստ և հարստություն գտած են, նույնիսկ Կ. Պոլսի մեջ հարյուրավոր գործարաններ հարստացած կշահադործվին այդ Կիլիկեցի հեղինակի հնարած գյուտերովն» (եր. 76)։

Բանն այն է, որ այդ հասարակ զեյթունցին Կյուրինի հայտնի «տարազագործությունը» կարողացել է կատարելաղործության հասցնել, գտնելով և գործադրելով «եվրոպական քաշմիրներու, գործվածքներու գաղտնիքը», որով նա մեծ օգուտ է տվել երկրի արդյունաբերությանը։

․․․ «Արաքս»-ի մյուս կենսագրական հոդվածները այնքան էլ հետաքրքրական չեն, որ նոցա մասին արժենար խոսել։ «Կարապետ վարդապետ Շահնազարյանի» կենսագրությունը մի նորություն չէ, որ հաղորդում է մեզ պ․ Գուլամիրյանը։ «Փորձ»ի- մեջ կա տպված պ. Գեղամյանի ավելի հետաքրքըրական և ավելի մանրամասն հոդվածը այդ հայտնի վարդապետի մասին։ Քերովբե Պատկանյանի և Գաբրիել քահ. Պատկանյանի կենսագրությունները նույնպես հայտնի են ընթերցողներին «Արձագանք»-ից։

«Բանասիրական» մասի մեջ ուշադրության արժանի է պ Մազիրյանի «Հայոց մեծ գաղթականությունը ԺԲ դարում և նորա վիճակը Լեհաստանում» պատմական հոդվածը, ուր, ի միջի այլոց, կան ուսումնասիրության արժանի նյութեր լեհացած հայերի անցյալի և ներկայի վերաբերմամբ։ Հետաքրքրությամբ է կարդացվում նույնպես և պ. Գևորգ Չմշկյանի «Մի կտոր իմ թատրոնական հիշողություններից»։

«Գալով մատենախոսական բաժնին, առանձին ուշադրության արժանի է մեր կարծիքով, պ. Ատ. Մալխասյանի քըննությունը պ. Արիսողոմ Հովհաննիսյանի Ռուսահայ բառարանի։ Հայտնի է, թե մեր գրականության և լեզվի զարգացմանը հետամուտ անձինք որպիսի անհամբերությամբ էին սպասում այդ նոր բառարանի հրատարակվելուն։ Վերջապես, անցյալ տարի լույս տեսավ նորա առաջին հատորը, մինչև

H տառը։ Հայ էրադիրներից միայն «Արձաղանք»֊ը եղավ, որ շատե մանրամասն քննության ենթարկեց այդ բառարանը, ցույց տալով նորա մի քանի խոշոր թերությունները։ Այժմ մի ուրիշ ձեռնհաս մարդ, մի բավական հասկացող լեզվագետ,