Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ի՞նչ լուրեր են տարածել ձեր մասին։ Ասում են, հըմ, ի՞նչ են ասում, Սրափիոն,— ժպտալով դարձավ նա յուր եղբորը — իշխան Սահարունիին։

— Ասում են, որ Միշան պսակվում է Մաշայի հետ,— իսկույն պատասխանեց իշխանը և բարձրաձայն ծիծաղեց։— Ճշմարի՞տ է,— դարձավ նա Հալաբյանին։

Ամուրին վիրավորվեց.

— Ուրիշ բան չունե՞ս խոսելու,— նկատեց նա խիստ հանդիմանական եղանակով։

Այս կոշտ նկատողությունը, հարկավ, վերաբերվում էր և՛ տիկին Սոփիոյին։ Սակայն տիկինը չվիրավորվեց։

— Տեսա՞ր, որ սուտ է,— դարձավ նա եղբորը,— տեր աստված, անգործ մարդիկ ինչ ասես հնարում են անմեղ մարդկանց վրա։ Ախար ես էլ ասում եմ՝ եթե Հալաբյանը միտք ունի նշանվելու, խոմ աշխարհս տակնուվրա չի եղել, որ գնա ու այն…

Այստեղ տիկինը հանկարծ կանգ առավ, միաժամանակ հանդիպելով Հալաբյանի դեմքի դժգոհ արտահայտությանը և Նիկողայոսի նշաններին, որ պահանջում էին նրանից լռություն։

Այս միջադեպի պատճառով ճաշը, հարկավ, շատ սառն անցավ։ Հալաբյանը երկար չմնաց։ Ճաշից հետո, մի կես ժամ անցած, նա հրաժեշտ տվեց, յուր հետ տանելով տիկին Սոփիոյի վերջին հույսը…


XIV

Ռուբենից ստացած վիրավորանքը՝ Մելիք-Բարսեղյանին ստիպեց փոխել յուր քաղաքականությունը։ Մինչև այդ ժամանակ նա աշխատում էր գործը մեղմորեն և, որքան հնարավոր է, բարեկամաբար, առանց աղմուկի վերջացնել։ Այժմ, երբ նա արդնն վիրավորված և պատժված էր, երբ նրա անունը արդեն հասարակական դատաստանին էր ենթարկված, այլևս չէր կարող գաղտնիք պահել, պետք է բացարձակ պաշտպաներ իրեն։ Բայց ո՞ւմ դեմ։ Ռուբենը վրեժխնդիր է եղել յուր քրոջ համար, իսկ Մարիամը կին էր։ Բժիշկը գիտեր, որ այսպես թե այնպես ընդհանուրի համակրանքը օրիորդի կողմն