Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու ձախ, պատրաստ նկատողոթյուններին պատասխանելու: Ընդհանուր լռությունը ընդհատեց տեսուչը շատ մեղմ ձայնով և զգույշ ձևով:

— Պարոն Դիմաքսյան, դուք վատաբանում եք մեր դպրոցը և, խոսք չունեմ, վատաբանում եք շատ տաղանդավոր կերպով։ Բայց մի բան, ձեր բուն ծրագիրը, եթե թույլ կտաք այսպես ասել, շատ, ը՜ըը՜, շատ տարօրինակ է ինձ համար։

— Ոչ թե տարօրինակ է, այլ ծրագիր բոլորովին չկա, — ավելացրեց գերմանական մանկավարժը։

Մեկի սառն նկատողությունը, մյուսի խորամանկ և կծու ծիծաղը կատաղեցրին Դիմաքսյանին։ Նա, որ համոզված էր յուր մտքերի անպայման ճշմարտությանը, ինչպես մի մոլեռանդ կղերական, ծաղրվո՞ւմ է բացարձակ։ Ո՛չ, այդ անկարելի է։

Նրա դեմքը գունատվեց, աչքերի մեջ փայլեց կատաղության հուրը։ Փոքրիկ մարմինը վեր թռավ աթոռից, ինչպես հանկարծակի հրազարկ եղած և կաշկանդեց ամենքի ուշքը։

Բռունցքը զարկելով սեղանին, նա գոչեց,

— Ո՛չ, պարոններ, անկեղծությունը, միայն անկեղծությունը կարող է գործ առաջացնել։ Խոստովանեցեք, որ իմ գրածը ձեզանից շատերի քիմքին միայն դուր չի գալիս, բայց ծրագիր է և նոր գաղափարներով տոգորված ծրագիր։

— Այո՛,— պատասխանեց գերմանական մանկավարժը,— նոր գաղափարներով, որոնք հակասում են նույնիսկ ձեր նպատակին։ Դուք գանգատվում եք, թե մեր դպրոցում բարոյական դիսցիպլինա չկա, իսկ ինքներդ կատարյալ անիշխանություն եք քարոզում:

Անիշխանոթյո՞ւն. ո՛չ երբեք։ Նա քարոզում է աշակերտական մաքուր զգացումների ազատություն։ Ուսուցելը կամ վերակացուն չպիտի լինի աշակերտի կամքի լիազոր տերը, այլ նրա առաջնորդը և խորհրդատուն։ Ոչ ոք իրավունք չունի կաշկանդել անհատի միտքը, բռնի ուժով հանել նրա գլխից մեկը — դնել մյուսը, որքան ևս փոքր լինի անհատը։ Պետք է ազատություն տալ աշակերտի մտավոր և բարոյական