Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նոր էր տնից դուրս եկել գործով և հետո պետք է գնար քաղաքային խորհրդի նիստը։ Ինքնավարության առաջին կարգի իրավասու էր և երբեք մի նիստ բաց չէր թողե:

Սենյակի խորքում խաղում էին երկու մանկահասակ աղջիկներ՝ չորս և վեց տարեկան։— Տիկնոջ զավակներն էին։ Թեյի սեղանի շուրջը նրա հետ նստած էին մի դեռահաս աղջիկ գիմնազիոնի համազգեստով և մի չափահաս օրիորդ։ — Պյոտր Սոլոմոնիչի հանգուցյալ քրոջ զավակներն էին, որ ապրում էին նրա տանը։

Տնային բաց գույնի հագուստով, մազերը խնամքով սանրած, սպիտակ թևերը կիսով չափ բաց տիկինը յուր տարիքից ավելի երիտասարդ էր երևում, թեև առանց այդ էլ նրա տարիքը քսան ու յոթից չէին ացնում։ Նա քաղաքում շատերի համար գեղեցկուհի էր յուր սև աչքունքով, դեմքի թարմ գույնով, կարմրախայտ լիք-լիք այտերով և բավական ուռած կրծքով։ Նա հյուրերին ընդունեց նազելի շարժվածքով տեղից բարձրանալով և քաղցր ժպտալով առանձնապես Բարաթյանի երեսին։

Դիմաքսյանը, որ սովորաբար ամոթխած էր, շիկնեց ու շփոթվեց տիկնոջ ձեռքը սեղմելիս։ Գիմնազիոնի աշակերտուհին, հայտնի չէր ինչու, ծիծաղեց և վազեց մյուս սենյակ։

— Գայանեն — այսպես էր մեծ օրիորդի անունը — համեստ, հանդարտ կերպով մեկնեց Դիմաքսյանին յուր ձեռը։ Դա մոտ քսաներկու տարեկան, բաց գույնի մազերով փոքր-ինչ թուխ դեմքով, սև հոնքերով և կապույտ աչքերով մի էակ էր, որի դեմքի համեստությունը տիկնոջ աչք ծակող գեղեցկության հակապատկերն էր ներկայացնում։ Հասակով նա տիկնոջ չափ էր, բայց ավելի բարակ և նուրբ կազմվածքով։ Նրա սրածայր և երկայնաձև քիթը բնավ չէր խանգարում դեմքի գծերի կանոնավորությանը, թեև նրա երեսը ցույց էր տալիս մի փոքր երկայնաձև։ Նա հագած էր պարզ տնային հասարակ մեխակագույն հագուստ։

— Երևակայեցեք, — սկսեց խոսել տիկին Բախտամյանը, սովորական ողջույններից հետո թեյի բաժակը դնելով Դիմաքսյանի առջև, — իսկույն ես ու Գայանեն մի շատ