Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայտնի ընտանիքներից էին: Տիկին Բախտամյանը զբաղված էր տոմսակների հաշվով, իսկ Գայանեն հանձն էր առել նրա օգնականը լինել։ Բարաթյանի խորհրդով նա հրաժարվել էր բեմ դուրս գալուց։ Ամբողջ օրը տիկինը և օրիորդը զբաղված էին, շտապում էին այս ու այն կողմ, մի ամենաչնչին մոռացված բան նրանց վրդովեցնում էր։ Բայց միմյանց հետ շատ քիչ էին խոսում, այն էլ այնքան զգույշ, որ, կարծես, վախենում էին մի ավելորդ խոսք թռցնել իրանց բերանից։

Իսկ թե ինչ իրարանցման մեջ էին նրանք, որ պետք է բեմ դուրս գային, այդ արդեն աննկարագրելի է։ Ամեն մեկը նոր հագուստներ էր պատրաստել տալիս, օրը մինչև երեկո փորձում էր պես-պես գլխարկներ, ձեռնոցներ, կոշիկներ։ Կառքերը սլանում էին աջ ու ձախ։ Փողոցներում միմյանց հանդիպելիս «գործիչ» տիկինները զբաղված դեմքով զանազան փոխադարձ նշաններ էին անում։ Տիկին Միրզախանյանը ասում էր, թե յուր կյանքում երբեք այնքան «չէ զգացել», որքան այժմ։ Մի խոսքով շփոթությունը անասելի էր։

Էկոնոմիստ-ֆինանսիստ Բարաթյանը հաշվում էր և տեսնում, որ «գործիչ» տիկինները և օրիորդները իրանց գրպանից ավելի մեծ գումար են ծախսում կառքերի, հագուստների և կոշիկների վրա, քան թե կարող է լինել նույնիսկ ամենահաջող ներկայացման արդյունքը։


X


Երեկո էր։ Տիկին Բախտամյանը առանձնացած յուր սենյակում, զուգվում էր։ Նա չարացած էր. օրիորդ Գայանեն, առանց նրան սպասելու, արդեն գնացել էր յուր մի ընկերուհու մոտ։ Այդտեղից նա Բարաթյանի հետ պետք է ուղևորվեր թատրոն։

Դա մի թեթև պատճառ էր տիկնոջ համար, իսկ բուն շարժառիթը ուրիշ էր։ Դառնությամբ և սրտի կսկիծով նա խորհում էր առհասարակ յուր վիճակի մասին։ Մի վիճակ, որ ստիպում էր այնքան թարմ, այնքան գեղեցիկ կնոջը թև թևի տված թատրոն մտնել մի հնամաշ, ուժաթափ, մի