Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործով ու խոսքով էլ մաքառել ամբոխի տգիտության դեմ։ Եվ այստեղ նրա առջև կանգնում էր մի խոչընդոտ։ Այդ տեսակ կռիվ մղելու համար նախ հասարակ ուսուցչի պաշտոնը շատ աննշան էր, երկրորդ, անհրաժեշտ էր նյութական անպայման անկախություն։ Նա գիտեր, որ եթե հոր հետ հաշտվի, կարող է օգտվել նրա կարողությունից։ Բայց, միևնույն ժամանակ, չէր զղջում յուր արածի մասին և երբեք չէր համաձայնվիլ խոնարհվել ծերունու առջև, ներումն խնդրել նրանից։

Բարաթյանի նշանադրության լուրը հաղորդեց նրան Մսերյանը, որ լսել էր Սալամբեկյանից։ Իդեալիստին հայտնի էր, որ Դիմաքսյանը հակված է դեպի օրիորդ Գայանեն։ Ուստի նրա բարի սիրտը թույլ չտվեց այդ փափուկ խնդրի մասին խոսքը երկարացնել և միայն ասաց։

- Ով ուզում է հասարակությանը ծառայել, չպիտի ամուսնանա։

Դիմաքսյանը այս խոսքերի մեջ զգաց ճշմարտության մի մաս։ Նա չվիճեց, բայց և չկարողացավ այլևս թաքցնել յուր սրտի գրգիռը։ Երկու ընկերների մեջ բացվեց մտերիմ խոսակցություն։ Վաղուց Դիմաքսյանը զգում էր այս տեսակ խոսակցության պահանջ, վաղուց ցանկանում էր բանալ յուր սրտի գաղտնի ծալքերը մեկի առաջ։ Գուցե այդպիսով թեթևացներ յուր հոգու ծանր բեռը։ Եվ ո՞ւմ առջև կարող էր պարզախոս լինել, եթե ոչ Մսերյանի, որին հավատում էր լիովին և որի անկեղծությունը անկասկածելի էր նրա համար։

Ճիշտ է, նա սիրում է Գայանեին, ճիշտ է, չկարողացավ հանդուրժել կանացի հրապույրներին։ Բայց նա յուր սերը օրիորդին չարտահայտեց, որովհետև ի՞նչ հետևանքի կարող էր հասնել։ Միթե մի օրիորդ, որ ինքը գեղեցիկ է, կարող էր նրան հավանել։

«Ի՞նձ, այլանդակի՞ս...»

Կարո՞ղ էր գերադասել մի ուրիշից, այն մեկից, այո՛, այն ուրախ և ճարպիկ, գեղեցիկ և սալոնական Բարաթյանից։ Բայց կա և՜ մի ուրիշ, ավելի զորավոր պատճառ, որ ստիպում էր նրան լռել. նույնիսկ այն տաք րոպեներին, երբ նա կարծում էր, թե անկարող է լռել։ Եթե Գայանեն