Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ենթարկել նրա համառ կամքին։ Գաղափարի մարդ է, պարտավոր էր այդպես անել։

«Ես կատարել եմ իմ բարոյական պարտքը, ինչո՞ւ եմ հանդիմանում ինձ»։

Այս խորհրդածություններով նա ոտք դրեց այն տան շեմքը, ուր ծնվել էր, սնվել և մինչև տասն ու հինգ տարեկան հասակը ապրել։ Չկա այլևս այն ահագին գամփռը, որ գիշեր-ցերեկ հսկում էր այդ տան դռները և որի հետ նա շատ էր խաղ արել։ Պարտեզի ծառերը միայն ողջունեցին Նրա գալուստը։ Դարավոր կաղամախները խշխշացնում էին իրանց հղկած փայլուն տերևները սպիտակ ճյուղերի մեջ։ Եվ նրանց վեհ ու վիթխարի տեսքը պատկառանք էր ազդում։ Հաստաբուն թթենիները արձակում էին նրա ոտների տակ իրանց հասուն պտուղները։ Իսկ արեգակի ուրախ շողքերը, ծառերի խիտ տերևների միջով անցնելով, խնամքով մաքրված գետնի վրա հազարավոր նախշեր էին գոյացնում։ Այդ բոլորը խոսում էին նրա հետ անցյալի լեզվով և նրա սրտի մեջ զարթեցնում քաղցր հիշատակներ։ Ընդարձակ տան մեջ տիրում էր մենաստանային լռություն։ Նա շտապով անցավ լայն պատշգամբը, ուր այնքան նա վազվզել էր յուր քույրերի հետ։ Նա մտավ մի նեղ, մութ նախասենյակ և այնտեղից ուղղակի հոր ննջարանը։

Ծերունին կենդանի էր: Անկողնի մեջ նստած, վերմակը ուսերին քաշած, հիվանդը նայում էր ցած, երր ներս մտավ նրա միակ արու զավակը՝ երկար կոշիկները հագին, ոտից մինչև գլուխ փոշիի մեջ փաթաթված։ Անկողնի առաջ կանգնած էր մի շիկահեր տղամարդ, ձեռները փորի վրա դարսած, հլության դրոշմը ճակատին։ Նա սպասում էր հիվանդի հրամաններին, և թվում էր, որ պատրաստ է ծերունու մի խոսքով կրակի մեջ նետվելու։ Այնինչ՝ հիվանդը լուռ էր, անշարժ. կարծես, նա յուր սրտի հետ խորին խորհրդածության մեջ էր։ Նրա տափակ ծոծրակով և քառանկյունի ճակատով գլուխը հենց առաջին հայացք ազդու տպավորություն էր գործում յուր կարճլիկ մոխրագույն մազերով, որ նմանում էին լարված նետերի, պատրաստ ամեն վայրկյան դուրս պրծնել և ցցվել առաստաղին։ Նրա թանձր ընչանցքը