Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէ, ինչպես և թաքցնելու բան չէ նրա կնոջ երիտասարդությունը և գեղեցկությունը։ Ի՞նչ կմտածի Պյոտր Սոլոմոնիչը, եթե ինքը մի այդպիսի զույգ տեսնի մի տեղ։ Նա իսկույն կասի. «երևի, հայր ու աղջիկ են»։ Իսկ եթե իմանա, որ մարդ ու կնիկ են, կասի, «ծնողները խեղճ աղջկան փողի համար ծախել են այդ պառավին»։ Հիմա, բան է, մի օր մի հանդիպում, թատրոնում կամ հենց փողոցում Պյոտր Սոլոմոնիչը պառավ մարդու ջահել կնկան տեսնի մի երիտասարդի հետ, չի մտածիլ, թե կնիկը անխիղճ է, նա ողորմելի ծերունուն դավաճանում է։

— Չէի՞ք ասիլ, օօ՜օ, այնպես կասեիք, որ... Դա հերիք չէ, դուք այն ժամանակ էլ կբամբասեիք, եթե այդ պառավ մարդու ջահել կնոջը տեսնեիք յուր ամենամոտիկ ջահել, գեղեցիկ, կրթված, խելոք, սրախոս ազգականի հետ...

Պյոտր Սոլոմոնիչը մի զորեղ շարժում գործեց և հառաչեց։ Բայց կնոջ խոսքը չընդհատեց։ Տիկինը շարունակեց.

— Կրկնում եմ, եթե այդ ամենամոտիկ ազգականի հետ էլ տեսնեիք, կասեիք «միմյանց սիրում են» կամ, է՛հ, մի ուրիշ, ավելի վատ բան։ Ձեր խիղճը ձեզ չէր տանջիլ, որովհետև դուք ի՞նչ գիտեք այդ պառավ մարդու ջահել կնոջ սիրտը։ Ինչ գիտեք, որ նա ոչ միայն չէ խաբում յուր պառավ, ուժից ընկած, սպիտակած, մեջքից կռացած, ատամները թափված մարդուն, այլ մինչև անգամ մտքում ծաղրում էլ է բոլոր երիտասարդներին։ Ինչ գիտեք, որ այդ ջահել, գեղեցիկ կինը միայն մեկին է պատկանում աշխարհի երեսին, այսինքն յուր զավակների հորը, յուր օրինավոր ամուսնուն։ Վայ մեզ, վայ մեզ, վայ խեղճ կանանցս, մեր դրությունը ահա այսպես է։ Մարդիկ մեզ պրինցիպներից զուրկ են համարում ։ Կարծում են, որ մենք երեխաներ ենք, եթե մեր առաջ կարմրացրած երկաթ պահեն, կասենք ոսկի է, կվերցնենք։ Չեն մտածում, որ մենք հասկանում ենք, թե երկաթը մեր ձեռքը կայրի, հո գեղեցիկ մարմնի վրա կդնի մի վերք, մի արատ, որ ոչնչով չէ կարելի մաքրել: Հույս ունեմ, որ դուք իմ ասածը հասկացաք, ուրիշ ասելիք չունեմ, մնացյալը դուք գիտեք...

Որքա՜ն այդ վայրկյանին նա Պյոտր Սոլոմոնիչի աչքում