Այս էջը հաստատված է
—Ոչ, ընդհակառակը, դուք ցույց եք տալիս ձեր բարեկամությունը։ Շնորհակալ եմ, եթե երբեք չեք շեղվիլ բարեկամության շավղից և ավելի...
Դիմաքսյանը ընդհատեց նրա խոսքը, մի ցնցողաբար շարժում գործելով և արտասանելով.
— Տալիս եմ ձեզ ազնիվ խոսք՝ երբեք չշեղվել...
Եվ մնալով միևնույն տեղում, աչքերով մինչև ամառանոցի դռները ուղեկցեց Գայանեին, որ հեռանում էր արագ քայլերով։
«Երբեք չշեղվել, կրկնեց նա մտքում, ոչ, չեմ շեղվիլ, պաշտելի էակ, որովհետև միայն քո բարեկամությունը կարող է ինձ երջանկացնել...»։