Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/593

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ատեղծագործական կյանքի առաջին տարիներից Շիրվանզադեին շատ է զբաղեցրել ինտելիգենցիայիև և երիտասարդության բարոյական-հասարական վարքագծի խնդիրը: Վաղ շրջանի նամակներում և հոդվածներում նա շատ անգամ է խոսել այդ մասին, խիստ, բացասական դիրք գրավելով դեպի երիտասարդության մեջ նկատվող գաղափարազրկությունը, քննադատելով հասարակական և ազգային այրող հարցերի նկատմամբ ինտելիգենցիայի բուրժուական շրջանների ցուցաբերած անտարբերությունը, ժողովրդի անունից խոսող լիբերալների խոսքի ու գործի հակասությանն ու կեղծիքը:

1892 թ. «Մշակ»-ում տպագրված նամակներից մեկում Շիրվանզադեն անողոք քննադատում է «լուսավորված կինտոների դասակարգը», որը «իր անձնական նեղ շահերը թաքցրած բարձր գաղափարների վարագույրով, ծծում է հասարակության կենդանի ուժը, իբրև մի թունավոր միջատ, որը կոսմոպոլիտիզմի դիրքից արհամարհում, ծաղրում է հասարակության և ազգի շահը, մայրենի լեզուն, հայրենի հողը, ազգային հատկությունները: Այդ ինտելիգենցիան «… դնում է գլուխը, սիրտը և հոգին իր գրպանը և, մտնելով կյանքի մեջ, արմատապես մեռցնում է իր մեջ բարոյականը, բարձրը, իդեալականը՝ ստոր նյութապաշտության ներքո, կազմելով իրենից ռեալական հրեշների մի խումբ»: Մի այլ առիթով, արդեն 1883 թ. նա, դարձյալ խոսելով ինտելիգենցիայի և ժողովրդի կապի մասին, նկատում է նրանց միջև ընկած խոր անջրպետն ու հեռավորությունը. «Բավական է, վերջապես, ինչքան մեր ինտելիգենցիան բարձրից նայեց ժողովրդի վրա, այժմ հարկավոր է նրան մի փոքր էլ թոթափել ազնվականության փոշին և խառնվել ժողովրդին, գործել հաստատ հիմքի վրա, սկսել արմատից և ոչ թե գագաթից, ինչպես նա մինչև այժմ արել է և անում է. ժամանակ է վերջապես մեր գործիչներին հասկանալ, թե անհնարին է նրանց օգտավետ լինել հասարակության համար, քանի որ չեն ճանաչում և չեն ուսումնասիրում այդ հասարակությունը» Ահա այս դեմոկրատական հայացքներն էլ