Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մելիք-Բարսեղյան…

— Հա, ճշմարի՛տ է, որ սիրահարվել է այն լպստածի վրա։

— Այդ չեմ իմանում, բայց թե Մարոն նրա համար գժված է, ես հաստատ գիտեմ։ Էհ, նրա ճաշակն էլ…

— Ինչո՞ւ, մի՛ ասիլ, նա իրան բանը շատ լավ է իմանում, ուզում է կամ հարուստ մարդու կին լինել, կամ բժշկի։

Ներս մտավ աղախինը և, մոր ու դստեր խոսակցությունը ընդհատելով, հայտնեց, թե կառքը սպասում է։

— Նեստորն էլ հագնված պատրա՞ստ է,— հարցրեց օրիորդը։

— Այո։

Մայր և դուստր եկան ծանր ու հպարտ քայլերով, առաջինը անընդհատ ուղղելով գլխի թաշկինակի տակից այտերի վրա դուրս սփռվող ալեխառն մազերը, երկրորդը կապելով մինչև արմունկները հասնող ձեռնոցների կոհակները։ Փողոցի դռների առաջ սպասում էր տնային փայլուն կառքը։ Երկու սևաթույր վիթխարի ձիերը անհամբեր կրծոտում էին իրանց սանձերը, ոտները ուժգնակի խփելով սալահատակին։ Նեստորը, Սադափյանների իմերել ծառան, բռնեց յուր տիրուհիների թևից, նստեցրեց կառք և ինքն էլ կատվի արագությամբ թռավ ու տեղավորվեց փառահեղ միրուքով և կուրծքն ու մեջքը բարձերով՝ հաստացրած կառապանի կշտին։

— Կոմսուհի Նավալիխինայի տունը,— հրամայեց Նատալիան այնքան բարձր ձայնով, որ լսելի լինի այդ միջոցին մայթի վրա կանգնած երկու պարոններին։

Կառքը սլացավ։

Քառորդ ժամ անցած տուն վերադարձավ Նիկողայոսը սաստիկ վրդովված։ Նա շպրտեց սպասավորին մի թղթադրամ, հրամայեց կառապանին վճարել և, վերարկուն ձգելով հանդերձակալի վրա, անցավ ուղղակի յուր սենյակը։

«Խղճմտանք չկա այդ մարդկանց մեջ,— խոսեց նա ինքն իրան, նստելով սեղանի մոտ և ձեռները ուժգին խփելով բազկաթոռի թևերին,— բոլորի սիրտը քարացել է։