Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կաշառել։ Նրա մի կողմում նստած էր նիհար, դալուկ դեմքով Մելքոն Ավրումյանը, քսան ու վեց տարեկան մի հանքատեր, որի աչքերի մեջ փայլում էին կիրքն ու այն սոսկալի ախտը, որ նրան դարձրել էր կմախք։ Մի կողմում նստած էր քնահարբ դեմքով, թմրած աչքերով Մովսես Բարախանյանը, որի ուղեղն ու զգացումները բացառապես թղթախաղին էին նվիրված։

— Ինձ էլ կծանոթացնես, այնպես չէ՞,— ասաց Մելքոն Ավրումյանը։

— Ընթրիք երկու դյուժին շամպանիայով,— պայման դրեց Գրիշան։

— Գալիս է։

— Ո՞րտեղ։

— Շոգենավի վրա։

— Ա՛ֆերիմ. բայց այդ քիչ է։

— Է՞լ ինչ ես ուզում։

— Օրկեստր...

— Եկավ։

— Ընթրիքից հետո բարկազ, մինչև Նարգին կղզին... Լուսին գիշեր է...

— Համաձայն եմ։

— Այդ ի՞նչ եք քչփչում,— մեջ մտավ քնահարբ Մովսես Բարախանյանն օրոշկտալով։

Մելքոնը պատմեց պայմանադրությունը։

— Մենամարտություն, — շշնջաց Մովսես Բաբախանյանը և ձեռը տարավ ծոցի գրպանը։

Նա հանեց մի հարյուրանոց թղթադրամ, սեղմեց բռունցքի մեջ։

— Զո՞ւյգ, թե՞ կենտ,— հարցրեց, հազիվ թմրած աչքերի կոպերը բարձրացնելով։

— Կենտ,— պատասխանեց Գրիշան։

Նայեցին թղթադրամի թվահամարին — կենտ էր։ Մովսես Բարախանյանը դրամը տվեց Գրիշային։

Միքայելը նստած էր նրանցից հեռու, Իսահակ Մարութխանյանի մոտ։ Թվում էր նրան, որ ընկերները ծաղրում են իրեն։ Շատ ագնամ էր պարծեցել նրանց մոտ, թե հոր