Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շունչ առավ, հետո գրկեց եղբորը, բարձրացրեց և դիմեց դեպի լուսամուտ, որի փեղկերը բարեբախտաբար բաց էին։ Նույն պահին, երբ ուզում էր Սարգսին դնել լուսամուտի հատակի վրա և ինքն էլ բարձրանալ, անդամալույծը թարթափելով, աշխատեց ազատվել նրա ձեռներից ու նրան էլ թեքեց մինչև հատակ։ Գոնե ուշաթափվեր այդ մարդը։ Բայց խնլագարի անասնական սարսափը նրան տվել էր գերբնական ուժ։ Կարծես, այժմ գործում էր նրա երկու ձեռն անգամ։ Երբեք Դավիթն այդ կենդանի կմախքի մեջ չէր երևակայել այդչափ ուժ. նրա ձեռները թուլացան, բաց թողեցին անդամալույծին։ Թողնել եղբորը և ազատել սեփական կյանքը, օօ՜, ոչ, նա չի կարող, ի՞նչ պիտի պատասխանն Շուշանիկին։ Իսկ դուրս տանել այդ կենդանի դիակը — այլևս անհնարին էր։ Այնինչ, բոցերը կից սենյակից մերթ ցույց էին տալիս իրենց բոսորագույն լեզուները, մերթ հետ սուզվում օձերի պես։

Լսվեց մի զորեղ ճայթյուն։ Դավիթը նայեց վեր։ Առաստաղը դեռ չէր բռնկվել. բայց միջին դռներն արդեն այրվում էին։ Վայրկյանը ճակատագրային էր։ Վերջին ուժերը ժողովելով, Դավիթը բռնեց եղբորը, բարձրացրեց, դրեց լուսամուտի հատակի վրա։ Այս արդեն մի մեծ քայլ էր դեպի փրկություն։ Դավիթը խրախուսվեց, այնինչ բոցերը, մաքառելով օդի ներհակ հոսանքի հետ, կամաց-կամաց կլանում էին հատակն ու առաստաղը։

Քրտինքը ողողել էր Դավթի ամբողջ մարմինը։ Նա բարձրացավ վերև, ձեռներից բաց չթողնելով եղբորը։ Այդ վայրկյանին լսվեց մի թնդյուն, որին հետևեցին ամբոխի աղաղակները։ Մի պահ տիրեց խավար, ապա երկիրն ավելի պայծառ լուսավորվեց։ Պարզ էր, որ կրակը բռնկել էր նավթային ամբարներից որևէ մեկն ու պայթեցրել։

Հարկավոր էր Սարգսին իջեցնել, բայց ինչպե՞ս։ Ձգել նրան վար վտանգավոր էր, լուսամուտը գետնի մակերեսից այնքան բարձր էր, որ կարող էր Սարգսի գլուխը դիպչել քարերին ու ջարդվել։ Կամ իջնել և հետո նրան իջեցնել — ավելի վտանգավոր էր. Սարգիսը վայրկյանից օգտվելով՝