Այս էջը հաստատված է
Հետևյալ առավոտ Միքայելը տելեֆոնով Սմբատին ասաց.
— Ես կատարում եմ մեր հոր վերջին կամքը։ Վճարիր Մարութխանյանի պարտքերն իմ ժառանգությունից...
Դարձվածը հասկանալի էր՝ «մեր հոր վերջին կամքը»։ Միքայելը ամուսնանում է և պարզ է՝ ում հետ։
«Նա բախտավորվեց,— ասաց Սմբատը մտքում,— իսկ ես միշտ կմնամ անբախտ»․․․