Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լուռ խոսում էր իր հարստության հետ, որպես մենասեր իմաստունն իր մտքերի հետ։

— Հրաշք է, տղա չէ,— անգիտակցաբար շշնջաց Աթանեսը իր կնոջ ականջին, բռնելով նրա թևը:

Նա կամացուկ մոտեցավ որդուն: Վարդանը գլուխը բարձրացրեց և իսկույն երկու ձեռներով ծածկելով դրամը, գոչեց.

— Չե՛մ տա, չե՛մ տա, ո՛չ ոքի չեմ տա։

Նրա ձայնը, աչքերը, նրա ամբողջ կերպարանքն արտահայտում էին ութսունամյա վաշխառվի ոսկեմոլությունը։

— Ո՞րտեղից են այդ փողերը,— հարցրեց հայրը։

— Չեմ ասի, կծեծես ինձ։

— Դախլի՞ց ես դուրս բերել։

_ Ոչ։

— Գողացե՞լ ես։

— Ոչ. գողությունը մեղք է։

— Հապա որտեղի՞ց են այդ փողերը։

— Հավաքել եմ կոպեկ-կոպեկ, իմ աշխատածն է։

— Քո աշխատա՞ծը,— զարմացավ հայրը,— դու ինչպե՞ս ես փող աշխատում, ասա, թե չէ կթակեմ...

Վարդանը ստիպվեց գաղտնիքը պարզել: Բանն այն է, որ մայրն ամեն օր նրան ուղարկում է մերձակա խանութը տան համար զանազան մանր-մունր բաներ գնելու՝ սապոն, մոմ, լեղակ, լուցկի, գետնախնձոր, սոխ և այլն։ Վարդանն ամեն անգամ աշխատում է մի քանի կոպեկներ հետ դնել իր համար, և ահա չորս-հինգ ամսվա մեջ գոյացել է այդ գումարը։

— Բայց ինչո՞ւ դախլի մեջ չես գցել, ջոկ ես պահել,— շարունակեց իր հարցուփորձը Աթանեսը։

— Ուզում եմ իմանալ, ամիսը որքա՞ն եմ աշխատում։

— Բայց դա աշխատանք չէ, գողություն է,— ասաց Գյուլումը, միանգամայն զարմանալով այդ փոքրիկ շահագործողի հակամանկական սառնասրտության վրա։

— Իսկի էլ գողություն չէ, առուտուր է,— պատասխանեց Վարդանն ամենայն լրջությամբ,— խանութպանից գնել եմ