Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/487

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ատեցյալ կրոնափոխին, նա դարձավ մյուս հյուրերին, տվեց յուրաքանչյուրին պատշաճավոր ածական, հիշեց նրանց հայրերին, պապերին, չմոռանալով ազգականներին, ազգականուհիներին։ Մի քանի վայրկյան կանգ առավ և հետո իր ամենաինքնատիպ, ամենա կատաղի հիշոցներն ուղղեց Աբրահամին, նրա ընտանիքին և ամբողջ տոհմին։ Նրա գրգիռն հասավ իր զենիթին, շունչը սպառվեց, կոկորդն սկսեց արձակել ինչ-որ գազանային մռնչյուններ, բերանը փրփրեց, երեսը կապտեց լեղակի պես, և նա, որպես գնդակահար, ընկավ մեջքի վրա...

— Տեր, ների՛ր այս մարդուն,— ասաց Դավիթ Դանիելյանը։

— Ա կնիկ, մարդը մեռնում է, տերտեր կանչել տո՛ւր,— ասացին փորձառու կանայք։


Գդակը վերցնելով, Վարդանը դուրս վազեց։

VI

Գիշերը ցուրտ էր և շատ մութ։ Մի այլ դեպքում Վարդանը ոչ մի կերպ չէր համաձայնվի մենակ փողոց դուրս գալ։ Այս անգամ նա չվախեցավ։

Ահա յոթ֊ութ ժամ է նրա հոգին տառապում է ու սիրտը հեծում տեղի ունեցող դեպքի ծանրության ներքո։ Այդպես, ուրեմն, նրա հայրը մահանում է, նա մնում է որբ, անպաշտպան։ Աբրահամ աղան կեղծ բարեկամությամբ մոլորեցրեց աշխարհ չտեսած, մարդիկ չճանաչած միամիտ ծերունուն, առավ նրա փողերն ու կլանեց։ Կերավ և Վարդանի փողերը, որոնց այնքան սիրել ու փայփայել և որոնց վրա այնքան հույսեր էր դրել։ Դեռ մի քանի օր առաջ նա իր մտքում պես-պես ծրագրներ էր հորինում իր փոքրիկ դրամագլուխը կրկնապատկելու, եռապատկելու, տասնապատկելու համար։ Եվ հանկարծ օդն են ցնդում նրա երազները։ Իսկ մա՞յրը, այդ թույլ, անկամք էակն յուր անզոր հառաչանքներով, իր կսկծալի ախ ու վախով ու արցունքներով ավելի է զորացնում նրա սրտի դառնությունը։ Իր ամուսնու