պատրաստ հաշտարխանցի է, կարող է նրան նեղը գցել... Ինչպե՞ս ազատվել, տեր աստված, ինշպե՞ս։
Եվ Պետր Ստեփանիչը, կրկին նստելով աթոռի վրա, սկսեց անդադար հառաչանքներ արձակել կրծքից։ Վերջապես, նա մտաբերեց թեյն և, մոտենալով սեղանին, վերցրեց բաժակն ու միանգամից դարտկեց ինչպես սառը ջուր և, մի ծխախոտ վառելով, կրկին նստեց լուսամուտի առջև ու սկսեց նայել դեպի դուրս։
Լուսամուտը նայում էր դեպի արևելյան կողմ, ուր գրանցվում էր Սև քաղաքը։ Հեռավոր հորիզոնը մթնել էր նավթային գործարաններից բարձրացող թանձր ծխից։ Հանկարծ, ո՛վ բախտ, Դոլմազովի գլխում ծագեց մի միտք։ Նրա դեմքը փոխվեց, աչքերը փայլեցին, ճակատի կնճիռները մի վայրկյանում բացվեցին: Նա արագությամբ մոտեցավ սեղանին, վերցրեց գրիչը, մի կտոր թղթի վրա մի քանի տող բան գրեց և շտապով դրեց ծրարի մեջ։
— Այս նամակը, առանց րոպե ուշացնելու, ուղարկիր գործարան,— ասաց նա զանգակի հնչյունին ներս մտնող սպասավորին:
Սպասավորն անհետացավ, Պետր Ստեփանիչը խալաթը հանեց, շորերը հագավ և դուրս եկավ փողոց։
Երկու ժամ չանցավ նա կրկին վերադարձավ, հոգնած և շունչը հազիվհազ քաշելով։
— Չի՞ Եկել,— հարցրեց նա սպասավորին նախասենյակում։
— Ո՛չ:
Պետր Ստաեփանիչի դեմքն արտահայտեց անհամբեբություն։ Նա մտավ յուր առանձնասենյակը, կրկին հանեց շորերը, խալաթը հագավ և ընկղմվեց բազկաթոռի մեջ։ Քառորդ ժամից հետո էլի ներս մտավ սպասավորը:
— Եկել է, կհրամայե՞ք ներս թողնել։
— Հենց այս վայրկյանին։
Պետր Ստեփանիչը բեղերը և միրուքը շփեց, ավելի խորը թաղվելով բազկաթոռի մեջ։ Նա յուր դեմքին խաղաղ և հանգիստ արտահայտություն տվեց։
Դռները զգուշությամբ բացվեցին, ներս մտավ մի միջահասակ