Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Փախե՜ք... փախե՜ք... հեռացեք... պատը քանդվում է,— գոռաց հանկարծ միաբերան ամբոխը, սեղմելով միմյանց և ավելի հետ մղվելով։

Բարձրացավ մի խուլ որոտաձայն, մի ձայն, որ նմանվում էր հարյուրավոր թնդանոթների պայթյունին։ Մի վայրկյանում մթնեց բոլորը, և ամբոխի առաջ ամեն ինչ կորավ թանձր խավարի մեջ։ Բոցը, ծուխը, կրակը, մուրը և խորտակված պատի հողափոշին, խառնվելով իրարու, աներևութացրին հրաշեջ մշակներին։

— Վա՛յ գլու՜խս... վա՛յ մեջքս կոտրվեց․.. աստված սիրեք... օգնեցե՛ք... մեռա...— լսվում է խավար գեհենի միջից։

— Ոտներս փշրվեցին... վա՛յ.․․, վա՛յ... ա՛հ, խեղդվեցի, աստված... օգնեցեք, դուրս բերե՛ք ինձ այստեղից, ոչինչ չեմ տեսնում,— գոռում էին մի ուրիշ կողմից:

— Ձեռքս... ձեռքս... ա՛յ... ա՛յ... ա՛յ... ա՛յ... մի՛ մոտենաք, այրվում է ձեռքս... ո՛ւֆ... ո՛ւֆ։

Ամբոխը մոռացավ ծիծաղն ու կատակը, ամենքի երեսների վրա երևացին հուսահատության նշաններ... ու՞ր աներևութացան առաջին կարգի հրաշեջ մշակները։ Լսվում էին միայն աղերսանքի, ցավի հառաչանքներ, օգնություն խնդրող ձայներ, բայց հայտնի չէր ո՛ր կողմից էին գալիս նրանք, ինչտեղ էին աղերսողները։

Հովհաննու երևակայության տարտարոսն անգամ չէր կարող մրցել այս իրական դժոխքի հետ։ Իվան Գրիգորիչի բարկությունն ու շփոթությունը փոխվել էին անորոշ սարսափի, մի վայրկյան առաջ նրա կատաղի դեմքն այժմ արտահայտում էր ներքին ահ ու դող։ Անշարժ արձանի նման նա մի տեղում սառել էր և չգիտեր ինչ անի. նա կամեցավ առաջ վազել, բայց չկարողացավ, որովհետև անհնարին էր։ Ծուխն ու փոշին խառնվելով մուրի, մոխրի և բոցի հետ, կազմել էին նրա առաջ մի անթափանցելի խավար տարածություն։

Հանկարծ ամեն ինչ պարզվեց, և նրա առաջ բացվեցավ մի սոսկալի տեսարան։ Այս ու այն կողմ թավալվել էին թվով մինչև վեց մշակների դիակներ։ Երևում էին նույնպես և ոտքի վրա մի քանի ուրվականանման պատկերներ, որոնցից մեկը