մի վատություն չեմ տեսել քեզանից։ Ես էլ, իհարկե, մարդ եմ, աչքեր ունիմ, տեսնում եմ, որ հիմա հասել է ժամանակը, որ ծառայությանդ փոխարեն մի լավություն անեմ քեզ։
Երիտաոարդը կրկին բարձրացավ տեղից և կրկին անգամ գլուխ տվեց։ Նրա սիրտը սկսեց ուրախությունից սաստիկ բաբախել։
— Ինչպես Կարլ Մարկիչին եմ տվել քեզ համար էլ ուզում եմ մի բնակարան պատրաստել ծովեզրում գտնվող տանս մեջ։ Դու, եթե ուզում ես, կարող ես գրել Շուշի հորդ, որ ընտանիքը բերի այստեղ քեզ հետ միասին ապրելու։ Մեկ էջ գրիր, որ ես, Դոլմաղովս, ուզում եմ քեզ իմ ձեռքով պսակել։
Երիտասարդի ականջներն ամաչելուց կարմրեցին։ Նա գլուխը քաշ գցեց։
— Հը՛մ, ուզում ե՞ս պսակվել, թե՞ չէ։
— Ո՛չ Պետր Ստեփանիչ,— պատասխանեց Սմբատը, ճակատի տակից ամոթխածությամբ նայելով Պետր Ստեփանիչին և գդակը ձեռքում պտտեցնելով։
— Հասկանում եմ, դեն գցիր, ծոցս գցիր, այնպես չէ՞։
— Որտեղից է այնքան կարողություն, որ համ գլուխս պահեմ, համ ծնողներիս ու քույրերիս, համ էլ պսակվեմ։
— Այդ լավ ես ասում, խելոք ես, Սմբատ։ Բայց աստված ողորմած է, դու միայն լավ ծառայիր ինձ, ես շուտով, շատ շուտով քեզ կօգնեմ:
Սմբատը մի անգամ ևս գլուխ տվեց։
— Բաս ինչո՞ւ չես հարցնում, թե ով է հարսնացուդ։
Հը՛մ, մի աղջիկ է, Սմբատ, մի աղջիկ, որ աեսնես — աչքերդ չորս կդառնան։ Բաքվի մեջ հատը չկա:
Ամբատը մի հարցական հայացք ձգեց յուր պարոնի վրա:
— Աբա, եթե խելոք եա, իմացիր, թե ով է, հապա՛, գտի՛ր, հըը՛մ...
Սմբատը գլուխը շարժեց բացասաբար:
— Գիտեմ, որ չես կարող գտնել, որովհետև մտածել անգամ չես կարող, թե մի այնպիսի աղջիկ պիտի ձեռք բերես։
Սմբատը կարծեց, թե Պետր Ստեփանիչը հանաք է անում և ժպտալով նայեց նրա երեսին: