Նրան հայտնի չլիներ։ Բայց անցավ աrաջին ամիսը մեր սիրահարության, և այնուհետև, սիրելի Գևորգ, սկսեց ամեն ինչ փոխվել, տակնուվրա լինել։ Ահա թե ինչպես։
Արզաս Պետրովիչը դատարկ շիշը վերցրեց և գլխիվայր պահեց։ Հետո նա շիշը դրեց սեղանի վրա, մի քանի վայրկյան լսեց և ծիծաղելով ասաց.
— Գևորգ, պարսկական դերվիշները հիանալի սովորություն ունեն։ Հեքիաթ ասելիս, հանկարծ նրանք ամենահետաքրքիր տեղում լռում են։ Ժողովուրդն անհամբերությամբ նայում է նրանց բերանին, իսկ դերվիշը իր քյաշկուլը պահելով ունկնդիրների առջև, ասում է. «Նազլըմի սովան շախս հազրաթի Աբբաս յոլընդա գոյ բիր սալսուն բուրա» ։ Դու թուրքերեն գիտե՞ս։
— Ոչ,— պատասխանեց Գևորգը։
— Ասում է. «Պատմությունս հավանող անձը, մարգարե Աբբասի անունով թող մի բան ձգե այստեղ»։ Եվ դերվիշը չի շարունակում հեքիաթը, մինչև յուր գումարի ստանալը։ Հասկացար։
Արզաս Պետրովիչյր, ժպտալով, ցույց տվեց գարեջրի դատարկ շիշը։ Գևորգը, ծառային կանչելով, հրամայեց մի շիշ ևս գարեջուր բերել։ Ծառան բերեց շիշը, և Արզաս Պետրովիչը մի բաժակ լցրեց ու միանգամից դատարկեց։
— Ну-c իմ սիրելի Գևորգ,— շարունակեց նա, բերանը սրբելով մետաքսյա թաշկինակով,— ինչպես ասացի, ես պարզեցի իմ գլուխն ու սիրտը Լիզայի առջև, այսինքն՝ արեցի մի աններելի հիմարություն, որ ինձ շատ վնասեց, բայց շատ Էլ օգուտներ տվեց վերջը։ Թե ինչ օգուտներ — այդ հետո կիմանաս ինքդ, ես կպատմեմ միայն թե ինչպես վնասեց։ Երբ Լիզան, մինչև, այսպես ասած, ոսկորներիս ուղեղն ինձ ճանաչեց, այնուհետև ես նկատեցի նրա մեջ ինչ-որ փոփոխություն։ Դա սառնություն չէր դեպի ինձ, այլ ինչ-որ անորոշ վերաբերություն. Թվում էր, որ Լիզան ինձ առաջվա պես սիրում է, բայց առաջվա պես այլևս չի հրճվում ինձանով։ Շատ անգամ, խոսակցելու ժամանակ, նկատում էի նրա դեմքի վրա մի ժպիտ, որ արտահայտում էր մի տեսակ կասկած դեպի իմ խոսքերի ճշմարտությունը։ Այդպիսի րոպեներին ես շարունակ