Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես հանձնված եմ իմ իրավունքին, ոչ ոք չի կարող իմ կամքին հակառակել։

— Ուրեմն էլ ի՞նչ պատճառ կա սպասելու։

— Դեհ համբերիր,— կրկնեց Լիզան մի այնպիսի հրամայողական եղանակով, որ ես այլևս չհամարձակվեցի երկարացնել։

Նույն օրը ես բաժանվեցի Լիզայից տխուր և աչք-ունքս թափած։ Եկա տուն։ Լիզայի անորոշ պատասխանն ինձ սկսեց տանջել։ Այո, Գևորգ, տանջել։ Ինչ տեսակ էակ է Լիզան, մտածում էի ես։ Ինձ թվում էր, Գևորգ, թե նա ինձանից հեռանում էք ինչպես երկնքի երեսին շարժվող ամպերի ստվերը։ Ես ձգտում էի հասնել ստվերին, պահել նրան, չթողնել առաջ շարժվելու։ Սակայն չէի կարողանում, հարկավոր էր նախ ամպերը պահել, որպեսզի նրանց ստվերը կանգնի, իսկ ես շատ հեռու էի ամպերից։ Նրանք երկնքումն էին, իսկ ես երկրի երեսին։— Դա Լիզայի անգութ սիրտն էր։ «Ի՞նչ պիտի անեմ, ի՞նչ կարող եմ անել»,— կրկնում էի անդադար, գլխիս մազերը փետելով։ Երկար ժամերով մտածում էի այդ մասին և ոչ մի իմ սրտին նպաստավոր եզրակացության չէի հասնում։ Օրըստօրե ինձ համար ավելի ու ավելի պարզվում էր, որ Լինզայի սերը թուլանում է դեպի ինձ։ Ինչո՞ւ, ի՞նչ էր պատահել, ի՞նչ մի չար զորություն հանկարծ փոխեց Լիզայի սիրտը կամ ինչ մի աներևույթ ուժ ինձ կերպարանափոխեց Լիզայի աչքում։ Մի՞թե ես նախկին Արշակը չէի, որի մեջ նա զգում էր ինչ-որ ձգող զորություն։ ճշմարի՞տ էր ասում նա, թե նա կեղծավորում էր կամ գուցե գա մի ժամանակավոր հափշտակություն էր նրա կողմից։ Բայց չէ՛, մի՞թե Լիզան կարող է հափշտակվել, այն Լիզան, որի սիրտը մինչև քսանուվեց տարեկան հասակը, ոչ մի երիտասարդի համար չէր բաբախել։ Էհ, գուցե բաբախել էր, բայց Լիզան դիմակ էր հագնում իմ առջև, սուտ էր ասում, որ իմ աչքում իրան ցույց տա իբրև մի հերոսուհի։ Կարո՞ղ ես զգալ, Գևորգ, թե որքան ինձ տրորում էին, չարչարում էին այդ չարագուշակ հարցերը։ Ես չեմ կանգնիլ երկարորեն քեզ նկարագրելու, թե ինչ էի զգում այդ օրերում։ Այսքանը կասեմ, որ իմ աչքում ամեն ինչ անհետացել էր, բացի Լիզայից։ Իմ ուղեղը կաշկանդված էր նրանով։ Ես