Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՖԱԹՄԱՆ ԵՎ ԱՍԱԴԸ

Պատկեր

I

Շահարի-Շիրվանի ցերեկվա հեղձուցիչ տոթից թմրած կյանքն իրիկնադեմին կենդանություն էր ստացել։ Բազարում սիրում էր անասելի աղմուկ։ Մրգավաճառները, կանաչեղեն և կաթ ու պանիր ծախողները, ձայն ձայնի տված, արևելյան զարդարուն խոսքերով գովաբանում էին իրենց ապրանքը։ Վաճառականների և արհեստավորների խանութները փակվում էին, հայ ու թուրք վերադառնում էին տուն։

Հեռվում ղողանջում էին քրիստոնեական եկեղեցիների զանգերը, իսկ Ջումա-մասճիթի մինարեթի գագաթից մոլլա Խալիլի ազանի[1] սուր ելևէջները քարասիրտ մուսուլմանի սիրտն անգամ բորբոքում էին աստվածային հրով։ Բարեպաշտն երբ խորին ջերմեռանգությամբ սալավաթ[2] էին քաշում իրենց երեսին, նամազ[3] էին անում և, մասճիթների ավազանների մոտ կկզած, դեաստամազ[4] էին անում։ Ամենքը փառաբանում էին

  1. Մոլլայի կոչը-մուսուլմաններին աղոթքի հրավիրելը
  2. Սալավաթ նշանակում է այն, երբ մուսուլմանները Մահամմեդին հիշելիս, իրենց աջ ձեռքով շփում են
  3. Աղոթք
  4. Լվացումն: Մուսուլմանները աղոթելուց առաջ լվանում են իրենց երեսը, բազուկները, ոտները: Այս արարողությունը անվանում են «դեաստամազ»