Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծայրերով և մտան կամավորների շարքը։ Խումբը բաժանվեց երկու մասի. մեկին պիտի առաջնորդեր Հաշիմը, մյուսին ղումարբազ[1] Հասանը, Վերջինը քաղաքի բոլոր խուլ ու մթին անկյունները լավ ուսումնասիրած էր, քսան տարի շարունակ «երեք-վեդ» (ուչ-աշըղ) ասված խաղը խաղալով Շամախու բոլոր սրիկաների հետ։

Ամեն ինչ պատրաստ էր։ Ղումարբազ Հասանն իր խումբին առաջնորդեց քաղաքի դեպի ստորին մասը — Սարդարի այգու կողմը, իսկ Հաշիմը համոզված էր, որ Ասադը Ֆաթմային տարել է կամ խաների գմբեթաշեն շիրիմների կողմը, կամ թթենիների այգիները։

Ամբողջ գիշերը Իմամլու թաղում տիրում էր մի խուլ աղմուկ։ Շատերն անքուն նստեցին փողոցում, իրենց տան դռների առջև, որ տեսնեն՝ ջահիլների արշավանքն ինչ ելք կունենա։

Անքուն էր և Հաջի-Ալեաքպարը։ Եվ նրա անքնությունը միայն մի պատճառ ուներ, նրա պատիվը և անունը չարաչար վիրավորված էին. նա ամբողջ թաղի դժգոհության և խոզ տրտունջների առարկան էր դարձել։ Գործի էությունն ամենին հայտնվել էր, ամենը գիտեին, որ կռիվ հորդորողը նա է եղել և ինչից դրդված:

— Անե՛ծք քեզ, չար Սադայել, անե՛ծք քեղ, չար Սադայել։ Լահ իլլահ, իլլալլահ, Մահամմադի Ռասուլ Ալլահ,— կրկնում էր նա անդադար, հուզված անցուդարձ անելով իր տան պատշգամբի վրա։

Հաջիի ավագ կինը, Գյուլնիզարը, ամուսնուց թույլտվություն ստացած, գնացել էր յուր ծնողների մոտ գիշերելու, Նա սառնարյուն չէր կարող այդ գիշեր մի հարկի տակ մնալ այն՝ մարդու հետ, որ երկրորդը բավական չհամարելով, ուզում էր երրորդին ևս բերել և այն էլ այդպիսի խայտառակությամբ։

Կեսգիշերից անց լուր տարածվեց, թե Ֆաթմային գտել են և բերում են։ Արթունները քնածներին ևս արթնացրին, և ամենը, դուրս թափվելով, դիմեցին մոլլա Վանիի տան կողմը: Լուրը սուտ էր։ Վերադարձել էր ղումարբազ Հասանն յուր

  1. Խաշարդ, խաղամոլ - игрок: