Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են,— գոռում էր խեղճ Զեյնաբը, ողբալով յուր գեղեցիկ դստեր կորուստը։

Այժմ միայն պարզվեց կռվի ասպարեզից Ասադի անհայտանալու պատճառը։ Ուրիշ ո՞վ կարող էր Ֆաթմային փախցնել, եթե ոչ նա։

Իմամլուցիների գլխին սառն ջուր մաղվեց, ամենքն ամոթից չիմացան ուր թաքցնեն իրենց գլուխը։

Իսկույն ջահիլների միջից քսանի չափ կամավորներ առաջ եկան, խոստացան անպատճառ գտնել Ֆաթմային և տուն բերել։ Բայց դրա համար նախ անհրաժեշտ էր մուտք ունենալ Սարի-Թորփաղ։

Մի քանի աղսախկալներ գնացին և թշնամի բանակի աղսախկալների հետ ժամանակավոր հաշտության դաշն կապեցին, որ հակառակորդները իրավունք ունենան անարգել անցնել միմյանց փողոցները։

Մեծ պետությունների պատերազմն յուր կանոններն ունե, թուրքերի թաղակռիվն էլ ունե յուր կանոնները չգրված, այլ պապերից ավանդորեն հարգված և պահպանված։ Թշնամությունը, նրանց մեջ գործով երևան է գալիս միայն կռվի ասպարիզում, խաղաղության և զինադուլի ժամանակ հակառակորդները գեթ արտաքուստ հարգում են միմյանց։

Սակայն որոնող ջահիլները Ֆաթմային Ասադի տանը չգտան և ոչ էլ իրան, Ասադին։ Որտեղ էին նրանք — իմացողները չասացին, չիմացողները ուրախացան, լսելով իրանց պարագլխի նոր հերոսությունը։ Իմամլուցիների պատիվը պահանջում էր, ինչպես և իցե, այն գիշեր ևեթ գտնել Ֆաթմային։

— Ով ինձ սիրում է, թող հետևի ինձ,— գոչեց գունաթափված Հաշիմը։

Նա իսկույն վազեց տուն, իր ձին թամքեց, գցեց ուսովը հրացանը, կապեց մեջքին ատրճանակն ու խանչալը և դուրս եկավ։ Քսան կամավորներից նրան հետևեցին միայն տասնուչորսը։

— Ադա, դուք էլ գնացե՛ք,— հրամայեց Հաջի-Ալեաքպարը յուր երկու արաբ ծառաներին։

Սևամորթ խափշիկները ոստոստալով վազեցին տուն, մի-մի ահագին փայտ վերցրին՝ կոլորակ, գնդականման, բևեռոտ