Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

ԹԱՆԿԱԳԻՆ ԿԱՊԱՆՔ

Պատկեր

Օրն ամառային էր և իրիկնադեմ։ Այրի Հռիփսիմեն իր ամուսնուց ժառանգած սեփական տան պատշգամբի վրա թեյ էր պատրաստում։ Սմբատը, նրա միակ որդին, մի կողմ նստած, նայում էր դեպի գավիթ, որ զարդարված էր փոքրիկ գեղեցիկ պարտեզով։

Որդին տխուր էր և, կարծես, ինչ-որ մտատանջության մեջ. մի բան, որ հազիվ էր պատահում։ Ժամանակ առ ժամանակ նա հառաչում էր և իր անորոշ հայացքը դարձնում դեպի պարզ մանիշակագույն երկինքը, ուր դանդաղորեն սահում էին ամառային նոսր ամպերը։

Մայրն արդեն նկատել էր որդու տխրությունը, բայց ինչ էր պատճառը — չգիտեր։ Թեյի բաժակը դնելով նրա առջև, ինքն էլ նստեց դեմուդեմ և յուր հայացքը հառեց որդու կիսադեմքին: Որքան երկյուղ, ակնկալություն և, միևնույն ժամանակ, քնքուշ սեր էր արտահայտում այդ հայացքը։ Թվում էր, և այդ ճիշտ էր, որ մայրն ամեն վայրկյան պատրաստ էր յուր կյանքը զոհելու, միայն թե որդու տխրությունն որևէ ծանր պատճառ չունենա, միայն թե այդ լինի րոպեական անցողիկ տրամադրություն։

Սմբատը դատարկեց թեյի բաժակը, բարձրացավ տեղից և, շարունակ լռելով, դիմեց դեպի յուր սենյակը։

Սմբատ,— դարձավ նրան մայրն անվստահ եղանակով։