Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՞նչպես կարող էր չխառնվել, քանի որ ամբողջ կյանքն այդպիսի խաբեբայություններով է անցկացրել։ Առակն ասում է. «Կուժը ջրի ճանապարհին կկոտրվի»։ Աթոյանցի տունը քանդեցին քանի կենդանի էր, փողերը ձեռքից խլցին և փոխարենը կեղծ մուրհակներ տվեցին մեռնելու ժամանակ, այն էլ բարձի տակից գողացան և ողորմելու ընտանիքը ձգեցին մուրացկանության մեջ։

— Ասում են, մեծ գումարի են հասնում Աթոյանցի փողերը — մոտ մինչև 75 հազարի։

— Այո, 75 հազար: Մուրհակներ գրողն էլ Ռուսաստանի գործակատար Համբարձումն է եղել,— ասաց Գրիգորը։— Նա ինձ պատմել է, թե ինչպես են ստորագրել այդ մուրհակները աղա Գուլամյանցները և պառավ Թոթովյանցը:

— Հետաքրքրական է,— ասացին բոլորը։

— Մակար աղան վերցրել է գրիչն և, յուր ձեռագիրը փոխելով, ամենքի փոխարեն ինքը ստորագրել է ջոկ-ջոկ ձեռագրով այնպիսի խորամանկությամբ, որ յուր իսկական ձեռքի հետքն անգամ չի կարելի եղել նշմարել։ Աթոյանցն, ինչպես հին վաճառական և չափազանց միամիտ մարդ, տեղեկություն էլ չի ունեցել մուրհակներ գրելու կարգ ու կանոններից։ Համբարձումը հավատացնում էր, որ երբ ինքը մուրհակները մի առ մի տանում էր և տալիս, Աթոյանցը մինչև անգամ նրանց ստորագրությանն էլ մտիկ չէր անում, միշտ կրկնելով, թե աղա Գուլամյանցներն ազնիվ մարդիկ են, նրանք ուրիշի փողին թամահ չեն անիլ, կարելի է նրանց հավատալ առանց մուրհակների էլ։

— Իսկ պառավ Թոթովյանցի մուրհակները ի՞նչ մուրհակներ են, որ նա ստացած է եղել աղա Գուլամյաներից,— հարցրեց գործակատարներից մեկը:

— Աղա Գուլամյանցները միշտ Աթոյանցից փողերը վերցնելիս են եղել ծերունի Թոթովյանցի միջոցով: Նա է իբրև միջնորդ գնացել Աթոյանցի մոտ և փողերը ստացել և նրա շնորհիվ է իսկապես Աթոյանցը հավատացել աղա Գուլամյանցներին այդչափ մեծ գումար։ Մի անգամ արդեն մոլորվելով թե Գուլամյանցներն ազնիվ վաճառականներ են և երբեք իրանց թույլ չեն տալ ուրիշի փողերն ուտել, Թոթովյանցն