Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աղա Գուլամյանցների հետ առաջուց մտածած է եղել Աթոյանցից դուրս կորզել բոլոր սրա փողերը և փոխարենը մուրհակներ տալ, պայմանով, որ գումարի մի մասը Գուլամյանցները տան Թոթովյանցին։ Թոթովյանցն իրան հասանելի մասը, նաև յուր սեփական փողերը — ընդամենն երեսուն հազար մանեթ — հանձնել է աղա Գուքամյանցներին տարեկան 20 տոկոսիքով և փոխարենը նրանցից մուրհակներ վերցրել։ Երբ ամեն ինչ վերջացել է, այսինքն՝ Աթոյանցը մեռել է, և ծերունին նրա բարձի տակից աղա Գուլամյանցների և յուր անունով 75 հազար մանեթի մուրհակները գողացել է ու տվել աղա Գուլամյանցներին, այն ժամանակ սրանց ոտք ու ձեռքը բոլորովին բացվել են։ Այս անգամ աղա Գուլամյանցները սկսել են մտածել Թոթովյանցի պարտքից մի կերպ ազատվելու մասին: Բայց Թոթովյանցն այնպիսի պտուղ չի եղել, որից հեշտությամբ ազատվել կարողանային։ Աղա Գուլամյանցները շատ են աշխատել պառավի ձեռքից մի կերպ դուրս բերել իրանց 30 հազար մանեթի մուրհակը, բայց չի հաջողվել. ծերունին նրանց հետ զգուշությամբ է վարվել։ Վերջապես, Մակար աղայի համբերությունը հատել է, և նա մի օր խոսք է տվել յուր եղբայրներին շուտով, ինչպեսևիցե, Թոթովյանցից վերցնել մուրհակները։

Այդ վճռից հետո Մակար աղան մի օր շուկայում պատահել է Թոթովյանցին, ասել է, թե մտադիր է այն օրն յուր պարտքը վճարել և խնդրել է նրան, որ երեկոյին տանը սպասի, ինքը կբերի փողը և մուրհակները կստանա։ Երեկոյին Մակար աղան վերցնում է իսկապես 30 հազար մանեթ փող և գնում է Թոթովյանցի տունը: Նա թաշկինակի մեջ կապած փողերր գրպանից հանում է և դնում սեղանի վրա, խնդրելով պառավին, որ մուրհակները հետ տա, փողերն ստանա: Թոթովյանցի աչքերը փողի կապոցից շլանում են, և նա շվարած, դողդողալով հանում է սնդուկից մուրհակն ու դնում Մակար աղայի առջև: Օգտվելով ծերունու շփոթութենից և հարմար վայրկյանից, Մակար աղան խլում է մուրհակն ու փողի կապոցն և հայդա... Թոթովյանցը սկսում է գոռալ, թե իրան կողոպտեցին և ուշաթափվելով ընկնում է հատակի վյրա:

— Բրավո՛, բրավո՛, Մակար ադա, լավ խորամանկություն