Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԽՆԱՄԱՏԱՐ

Վիպակ

I

Հունիսի սկիզբն էր։ Բաքվի նավահանգստի առաջնակարգ կայարաններից մեկի վրա եռում էր ծովեզրյա և արդյունաբերական քաղաքին հատուկ աշխատավոր կյանքը։ Եղանակը սաստիկ շոգ էր։ Միջօրեի արեգակը պայծառ հորիզոնից յուր այրող ճառագայթները սփռել էր խաղաղ ծովի հայելանման մակերևույթի վրա։ Քամու նշույլ չկար։ Օդը պլպլում էր այնպես, ինչպես պլպլում է թոնրի երեսին կրակի զորությունից։ Երբեմն-երբեմն այս կամ այն տեղում ծովի հարթ մակերևույթը սոսափվում էր դեսուդեն լողացող փոքրիկ մակույկների թիերի հարվածներից։ Այդ ժամանակ պարզ ջրի մեղմ ալիքները մի առանձին հրճվանքով խաղում էին արեգակի հետ, փշրելով նրա լույսը բյուրավոր գոհարափայլ ճառագայթների։ Մակույկներն անցնում էին, անջատված ջուրը միանում էր և ծովի մակերևույթը կրկին հարթվում։

Կայարանն երեք կողմից շրջապատված էր բազմաթիվ փոքր ու մեծ շոգենավերով և առագաստանավերով։ Մի քանիսը շոգեն ավերից լիքն էին զանազան տեսակի ապրանքներով և սպասում էին դատարկվելու կամ ճանապարհ ընկնելու։ Իսկ շատերն արդեն դատարկվել էին և պատրաստվում էին նորից բարձվելու։ Դրանք այն նավերն էին, որոնք գլխավորապես պտտում են Բաքվի և Հաշտարխանի միջև, առաջինից տանելով զանազան նավթային մթերքներ։ Իսկ վերջինից դեպի Բաքու