Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յուր գրկից և նույն կարոտությամբ ընկավ որդու, Արտեմ Կարլիչի գիրկն ու մի քանի համբույրներ դրոշմեց նրա ճակատին: Հետո բարևեց ամուսնուն, մի անգամ միայն համբուրելով նրա բերանի անկյունը։ Պետր Ստեփանիչն ինչևիցե օտար էր, համեստությունը Կարլ Մարկիչին ստիպեց չափավորել յուր ամուսնական զգացմունքները։

— Ես պարտավոր եմ հազար անգամ շնորհակալություն հայտնել ձեզ սեմեյստվոյիս խաթրու,— դարձավ Կարլ Մարկիչը Պետը Uտեփանիչին, որը մի կողմ քաշված նայում էր այդ ընտանեկան տեսարանին։

Կարլ Մարկիչը քիչ մոտեցավ նրան, ձեռները քարշ ձգեց կողքերին, ոտները կպցրեց իրարու մեջքից երկու ծալ թեքվելով, երիտասարդական աշխուժությամբ մի քանի անգամ գլուխ տվեց նրան:

— Չարժե, չարժե,— արտասանեց անտարբերությամբ Պետր Ստեփանիչն, յուր հայացքը չհեռացնելով Կատերինա Կարլովնայից, որն այդ ժամանակ ինչ-որ բանի մասին խոսում էր յուր եղբոր հետ։

— Մարիա, Կատյա, Արտեմ մոտեցեք, շնորհակալություն արեք Պետր Ստեփանիչին, էնդուր որ նա է րասպորյաժենիյե արել ձեզ Բաքու բերելու:

Կարլ Մարկիչի ընտանիքը սեղմեց Պետր Ստեփանիչի ձեռը: Դա առաջին շնորհակալությունն էր, որ ստացավ բարեսիրտ խնամատարն երախտագետ ընտանիքից։

— Տեսնում ես, Մարիա, ինչ աղավարի քվարթիրա է,— շարունակեց Կարլ Մարկիչը, պտույտ գալով Պետր Ստեփանիչի առջև: Ես Պետր Ստեփանիչից շատ շնորհակալ եմ, շա՛տ. իմ պարտքս է ստարայտցա իլիլ նրան չեսնո, բլագորոդնո ծառայելու, էնգուր որ նրա պես խոզյային ես գրանցայումն էլ չեմ կարող գտնել։

Կարլ Մարկիչը խոսելու ժամանակ ձեռներով, գլխով և ուսերով այնպիսի շարժումներ էր անում, որ, կարծես քսանուհինգ տարեկան երիտասարդ լիներ, այնինչ մոտ վաթսուն տարեկան էր։

Պետր Ստեփանիչն ուշադրություն չէր դարձնում յար կառավարչի շատախոսության վրա։ Նա խորասուզված էր ինչ-որ