Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քեֆերն է «ալելույա» կանչել։ Ջհուդ ես, ես էլ հենց այն պատճառով եմ ուզում ընկերանալ քեզ հետ, որ ջհուդ ես։ Օօ, ջհուդները դևեր են վաճառականության մեջ։ Նրանց հետ ոչ ոք չի կարող մրցել։ Աա՛, ի՞նչ կասես, շնորհակալ չե՞ս, որ քեզ այսքան պատիվ եմ անում։

Ռաբինովիչր մոտեցավ և ականջիս շշնջաց.

— Թողեք այդ խրտվիլակին շպրտեմ փողոց։ նա դարձյալ մեզ անարգում է։ Բայց ես ուզում էի Ագրինցևի հետ խոսել, այժմ նա ինձ հաճույք էր պատճառում։

— Օ՜օ, — ասացի ես, հազիվ զսպելով ծիծաղս, — շատ և շատ շնորհակալ եմ։ Լա՛վ, ընկերանանք։ Ո՞ւր է ձեր դրամա գլուխը։

— Ինչպես թե դրամագլուխը։

— Այո՛, ո՞րն է ձեր դրամագլուխը։

— Իմ դրամագլուխն է անունս և ազգանունս։

— Հետո՞։

— Հետո այն, որ ես ուղղափառ քրիստոնյա եմ։ Ինձ հետ ընկերանալով, դուք կարող եք բոլորովին հանգիստ լինել, որ ոչ մի քրիստոնյա ձեզ չի վիրավորիլ։ Մի խոսքով, ես Սերգեյ Պախումովիչ Ագրինցևն եմ։

Այս անգամ արդեն ծիծաղս չկարողացա զսպել։

— Այզելման,— վիրավորվեց Ագրինցևը և ոտքի թռավ,— դու ինձ չես հավատո՞ւմ: Զգուշացիր, Այզելման, ես դեռ առյուծ եմ։

— Պետք էր ճշմարիտ սրությունն ասել, և ես ասացի, չվախենալով նրա կատաղությունից։ Ժամանակն էր, որ ես վրեժս առնեի իմ թշնամուց, որ այնքան անարգել, այնքան հալածել էր ինձ։ Ես ասացի, վաճառականությունը կանոններ ունի, որոնց մոռացողը չարաչար պատժվում է։ Մի մարդ, որ իր կոպտության, գոռոզության և շռայլության շնորհիվ կորցրել է ամեն ինչ, չի կարող նույնիսկ խոսել վարկի մասին:

— Դուք ոչ միայն փողով եք սնանկ, խելքով։ Երբ դուք հարբում էիք և մեզ հրեաներիս հրապարակորեն անարգում, մտածո՞ւմ էիք, արդյոք,