հուսահատեցնում, ոչ անարգանքն ընկճում։ Ասա՛, պատասխանիր, ես շեմ բարկանում, տեսնում ես, այլ խնդրում եմ...
Տարօրինակ հարցեր են, այնպես չէ։ Ես կամեցա ինչ-որ ասել, բայց Շմուլ Մոզերն ինձ առաջեց։
— Ես կպատասխանեմ,— ասաց նա հանդարտ ձայնով և մոտեցավ Ագրինցևին։— Ասում եք ինչ նյութից է ստեղծված հրեան։— Միևնույն նյութից, միևնույն աստծու ձեռքով։ Հող է այդ նյութը և հող պիտի դառնա, թե ձեր ավետարանով և թե մեր թալմուդով։ Բայց դուք, ով քրիստոնյաներ, այնքան հունցել, այրել, ծեծել, կռել եք մեզ, որ դարձել ենք պողպատ: Հազար ինը հարյուր տարի է, դուք հրեայի դարբինն եք, և պետք է ասած, երևելի վարպետ եք ձեր գործում: Դուք եք, որ սրել եք հրեայի լեզուն, նրբացրել եք նրա տեսանելիքը և լսելիքը։ Հարցնում եք, ինչո՞ւ ենք մենք ձեզանից ավելի շուտ զարթնում, ձեզանից ուշ քնում: Ինչո՞ւ, որովհետև առավոտները ձեր կոզակների ձիերի տրոփյունն է մեզ զարթեցնում, իսկ գիշերները ոստիկանների շվոցներն է խափանում մեր քունը։ Մենք այդ տրոփյունն ու այդ շվոցները ձեզանից լավ ենք լսում, որովհետև ձեր լսելիքը դեռ կոպիտ է։ Ոչ այդ չէ միայն, մենք ստիպված ենք քիչ քնել, բնավ չքնել, որովհետև քնում են միայն տեր ու պահապան ունեցողները. իսկ մեր գլխին հավիտյան կախված է թոնության սուրը։ Մենք վազում ենք—ձեր կառքը մեզ չի հասնում, որովհետև մենք հալածվողներ ենք։ Իսկ հալածվողների ոտները փետուրից են: Ախ, կար ժամանակ, երբ մենք էլ ձեզ նման գոռոզ էինք և անբարտավան։ Անցա՜վ, կործանվեց ամեն ինչ, ցրվեց մեր բույնը, դարձյալ ձեր ձեռքով, ով քրիստոսի աշակերտներ։ Եվ մենք ցրվեցինք աշխարհի բոլոր կողմերը։ Դժոխք է մեզ համար տիեզերքը, և այդ դժոխքի ամենասոսկալի վայրն է մեզ վիճակվել... Ռուսիան։ Ի՞նչ եք ուզում իմանալ, ինչո՞ւ մենք հաջող ենք վաճառականության մեջ։ Բարի քրիստոնյա, ի՞նչ կլիներ մեր դրությունը, եթե այդքանն էլ չունենայինք։ Չէ՞ որ մեր միակ ապավենը ճարպկությունն է։ Միակ միջոցը գոյության։ Ա՜յն էլ ուզում եք խլել։ Խլեցե՛ք, մենք ուրիշը կգտնենք։ Զարմանում եք, թե ինչպես մենք ձեզ այդ օրին հասցրինք: Շատ պարզ է։ Մենք