Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


II
ԻՄ ԾՆՈՂՆԵՐԸ

Իմ հոր անունն էր Մինաս։ Նա մի շատ բարձրահասակ մարդ էր, խոժոռ դեմքով, թանձր շիկագույն բեղերով, որ միշտ ծածկած էին պահում նրա սեղմված բերանը։

Օօ, ես այժմ էլ հիշում եմ նրա խորն ընկած կապույտ աչքերը, որոնք թավ ունքերի տակից կայծեր էին արձակում բարկության միջոցներին։

Մորս անունն էր Օվսաննա։

Դա մի միջահասակ, քնքուշ կազմվածքով կին էր, գեղեցիկ դեմքով և թանձր ու գանգուր մազերով։ Քաղաքում նրան անվանում էին «Սիրուն Սոնա»։

Նա ոչ միայն դեմքով էր սիրուն, այլև հոգով, սրտով, վարքով ու բարքով։

Շատ բարի և զգայուն կին էր: Հիշում եմ նրա դառը հառաչանքները, երբ տեսնում էր մարդկանց ցավն ու տանջանքները։ Հիշում եմ նրա մեղմ, դուրեկան ժպիտները և թույլ ծիծաղը, երբ ուրախ էր։ Նրա կինամոնագույն խոշոր աչքերը նայում էին սիրով ու գուրգուրանքով ոչ միայն իր զավակներին, այլև բոլոր, բոլոր երեխաներին։

Ես նրան պաշտում էի, ինչպես դուք եք պաշտում ձեր մորը, սիրելի մանուկներ։

Որքան մայրս մեղմ էր և հեզ, այնքան հայրս խստաբարո էր և հպարտ։

Այդ մարդը քիչ էր ժպտում, ավելի քիչ ծիծաղում։ Բայց ազնիվ էր, արդարասեր, ճշմարտախոս։ Երբեք սուտ չէր ասում և ատելով ատում էր սուտ խոսողներին։ Ոչ ոքից չէր վախենում և ատում էր վախկոտներին, քանի-քանի անգամ նա մեն-մենակ ձիով գիշերներն անցել է մութ անտառներ և ձորեր։ Քանի՜-քանի՜ անգամ ավազակների է հանդիպել և նրանց հետ հրացանաձգություն ունեցել։ Եվ չնայելով իր արկածալի կյանքին, նա ապրեց ութսունհինգ տարի։

Նա ինձ միշտ ասում էր.

— Է՜յ Ալեքսանդր, կյանքումդ շատ անգամ փորձանքի