Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պաստուխովը, որ, ըստ երևույթին, շատ անհանգիստ էր իր ուղեկցի սոցիալական դիրքի վերաբերմամբ։

— Այո, ունիմ մի հինգ-տասը կտոր հողեր զանազան տեղերում ։

— Հույսով եմ և ազնվական եք։

— Մարդու ծագումը ճանաչվում է նրա վարմունքից ու ձևերից,— պատասխանեց Ալթունովը համեստորեն։

— Ձեր վարմունքն ու ձևերը միանգամայն ազնվականի են,— նկատեց Տարաշչենկոն, որ վաղուց էր հափշտակվել Ալթունովի հյուրասիրությամբ։

Բայց, ներեցեք, Արկադիյ Մարկովիչ Ալթունովը համեստ մարդ է։ Նա երբեք չէր խոսիլ իր ազնվական ծագման մասին, եթե չստիպեիք խոսել։ Գիտեք, պարծենալու համար չի ասում, այլ այնպես. նրա մայրը իշխանական տոհմից է, իսկ հայրը հին հայկական թագավորական տոհմից։ Այս մասին նա ունի անվիճելի փաստաթղթեր, բայց ուշադրություն չի դարձնում նրանց վրա, որովհետև...

— Որովհետև հայկական թագավորական ծագումը ոչինչ արժեք չունի Ռուսիայում,— լրացրեց Պաստուխովը մի տեսակ չարախնդությամբ։

— Մի՛ ասեք, պորուչիկ, մի ասեք, արժեք ունի,— շիտկեց ընկերոջ անքաղաքավարությունը բարեսիրտ Տարաշչենկոն, որի առանց այն էլ կակուղ սիրտը բոլորովին փափկել էր ոգելից ըմպելիքներից։— Ինձ հայտնի է, օրինակի համար, որ հայերը հին ազնվական ազգ են և քրիստոնեություն ընդունել են մեզանից ընդամենը հարյուր տարի հետո։ Եթե չեմ սխալվում, Ալեքսանդր Մակեդոնացու մայրն էլ հայ է եղել։

— Բոլորովին ճիշտ է,— հաստատեց Ալթունովը կապիտանի պատմական հմտությունը,— բայց ես պարծենում ոչ Ալեքսանդր Մակեդոնացու մորով և ոչ ուրիշներով։ Եթե ես պարծենկոտ լինեի, ավելի մոտիկ անցյալով կպարծենայի։ Օրինակի համար, կասեի, որ իմ հոր հայրը վրաց վերջին թագավորի քրոջ որդին է և մի տարի որսի ժամանակ տասնումեկ վագր է սպանել։ Գիտեք, Կովկասի անտառներում վագրեր շատ կային։ Ռուս զորքերն եկան թե չէ, այդ սոսկալի գազանները փախան Հնդկաստանի խորքերը։ Եթե հետաքրքրվում