Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պարոն Բաղդասարը նստած էր իր փառահեղ սալոնում, որի ոսկեզօծ կահ-կարասին հատկապես ինքն էր պատվիրել Փարիզում Լյուդովիկոս 14-րդի ոճով։

Դարձյալ նեղը գցեցին նրան։ Դարձյալ պահանջում են, որ նա քսակի բերանը բաց անի։ Ինչպե՞ս մերժել։

Նա մտածեց, մտածեց և գտավ ելք։

— Ներեցեք, ես վճռել եմ սկզբունքով հայ լրագիրներին չօգնել։

— Ինչո՞ւ։

— Որովհետև նրանք միմյանց միսն են ուտում։ Նրանք ոչ մի բանում հաշտ չեն իրարու հետ։ Ազգը վնասվում է դրանից։

— Բայց դա ուղղությունների տարբերություն է։

— Ոչ, ես ուղղությունների հետ գործ չունեմ։ Ազգի շահերը երկուսի համար էլ միևնույնն են։ Առաջ հաշտվեցեք, հետո կմտածենք օգնելու մասին։

— Բայց մենք հաշտվել չենք կարող, դա անկարելի է։

— Էհ, որ անկարելի է, ինձ համար էլ անկարելի է իմ սկզբունքի հակառակ բարերարություն անել։ Մի՛ նեղանաք, ես ձեզ հարգում եմ․ խնդրեցեք ինչի համար և ում համար կամենաք, կտամ, բայց ոչ լրագրի։

— Ինձ համար առայժմ իմ լրագիրն է բռնում առաջին տեղը։

— Համաձայնվեցեք, որ չեմ կարող։ Դուք ինքներդ ամեն օր քարոզում եք, թե օրինավոր մարդը չպիտի շեղվի իր սկզբունքից։

— Ճիշտ է, քարոզում եմ։

— Դե ես էլ քարոզին եմ հետևում։

— Մնացեք բարով։

— Դադարեցեք միմյանց միս ուտել, հաշտվեցեք։ Դուք միմյանց հայհոյում եք ուղղակի։ Ես ի ծննդենե թշնամի եմ հայհոյանքների և վիրավորանքների։

— Մնացեք բարով։

Հյուրը գնաց և պարոն Բաղդասարն այս անգամ երկու ուրախություն զգաց։ Նախ՝ որ էլի իր քսակն ազատեց, երկրորդ՝