Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես ի՞նչ գործ ունեմ ուրիշների հետ։ Ամեն մարդ իր մասին է միայն պարտավոր հոգալ։

— Քար մարդ ես, Մատթեոս, շատ չար ու քարասիրտ,— արտասանեց Թադեոսը գրգռված և ոտքի ելավ։

— Հիմար մարդ ես, Թադեոս, շատ հիմար ու տխմար,— ասաց անտարբեր Մատթեոսն ու տեղից չշարժվեց։

Այդ պահին ներս մտավ Մատթեոսի կրտսեր որդին ու հաղորդեց.

— Հայրիկ, անիշխանականներն արդեն մտել են քաղաք և կառավարությունը գրավել։

Մատթեոսը սոսկաց։ Կամեցավ ինչ-որ ասել, չկարողացավ, փորձեց ոտքի ելնել, ոտքերը թուլացան, ընկավ ետ՝ բազկաթոռի վրա, արձակելով մի խուլ ճիչ:

Նա մեռավ սրտի պայթումից։