Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՄԻ ԱՆԵԿԴՈՏ

Մի երկհարկանի բնակարանում կենում էին երկու երիտասարդ մարդիկ, մեկը վերին հարկի մի սենյակում, մյուսը՝ ուղիղ այդ սենյակի տակ, ներքին հարկում։

Նա, որ կենում էր վերին սենյակում, մի երջանիկ մարդ էր, վերին աստիճանի կենսախինդ, զվարճասեր: Գիշերը տուն էր վերադառնում ուշ, մերթ արբած, մերթ արթուն, բայց միշտ աղմուկով։

Ընդհակառակը, վարի սենյակում կենողը մի հիվանդոտ մարդ էր, ներվային, սիրում էր անդորրություն և յուրաքանչյուր ամենաթեթև աղմուկ կամ ձայն զրկում էր նրան հանգստությունից։ Ամեն գիշեր, երբ վերին հարևանը տուն էր վերադառնում աղմուկով, նա անմիջապես զարթնում էր և անհանգստանում, մինչև որ վերևում կդադարեր աղմուկը։ Առանձնապես նրան ներվայնացնում էր այն, որ վերի կենողը իր կոշիկները հանելով, ձգում էր նրանց հատակի վրա դղրդոցով։

Վերջապես, մի օր նա այլևս չկարողացավ համբերել և դարձավ բնակարանի տիրոջը.

— Պարոն, մի շատ մեծ խնդիր ունեմ։

— Ասացեք, պատրաստ եմ կատարելու։

— Չի՞ կարելի, արդյոք, որ իմ սենյակի վերևում կենող շառլատանին ասեք, որ գիշերներն իր կոշիկները հանելիս