Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Վրա՛լման, Վրա՛լման»։ Ետ նայեցի և տեսա մի չաղ մորուքավոր մարդու, որ կանչում էր Վրալման ազգանունով մի սև մորուքավոր մարդու։ Ծանոթ դեմքեր էին։ Մոտեցա և ինչ տեսնեմ։ «Լիստոկի» ամբողջ խմբագրությունը մաղթանք է կատարել տալիս, փոխանակ հոգեհանգստի: Հետաքրքրվեցի պատճառը իմանալ։

«Իսկույն կիմանաք,— պատասխանեց մեկը, ցույց տալով Վրալմանին։ Վերջինս մի ծառի վրա բարձրացած սկսեց խոսել. «Պարոններ, մենք այսօր փոխանակ հոգեհանգստի՝ մաղթանք ենք կատարելու, որովհետև «հոգի» չունենք, որին «հանգիստ» ցանկանանք, իսկ մաղթելու շատ բան ունենք։ Մաղթենք, որ մեր բազմաչարչար Իովանեի մարմինը հանգիստ լինի»։ Այդ միջոցին ներքևից մի ձայն լսվեց, որ աղաղակում էր.

«Երբե՛ք, երբե՛ք, վասնզի Իովանեի ջանը միայն գերեզմանում կհանգստանա»։

Ես Հեռացա։ Այնուհետև ուրիշ շատ տեսարանների հանդիպեցի։ Շարունակությունը եկող տարի: