Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի տեսարան, ուր գլխավոր դերը կատարում էին հայերը։ Հետաքրքիր դիտողի համար այդտեղ կար վերին աստիճանի հարուստ նյութ, ուսումնասիրելու ժամանակի ոգին՝ բազմատեսակ տիպարների մեջ։ Անկարելի է մի շարք ֆելիետոններով ասպարեզ հանել տեսարանի նույնիսկ ընդհանուր գծերը։ Վերջապես անկարելի է ֆելիետոնի, ծաղրի առարկա դարձնել այն, ինչ որ դիտողին ձգում է լուրջ ու տխուր մտածողության մեջ։ Այո, տխուր, վասնզի այն, ինչ որ ես տեսա գոնե հայ հասարակության ներկայացուցիչների կողմից, տխուր էր և վերին աստիճանի հուսահատական։ Ոսկեպաշտության, նախանձի, եղբայրատեցության, ստի ու խաբեբայության այդչափ արտահայտություն այդչափ կարճ միջոցում ես չեմ տեսել երբեք։