Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/467

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սկսում է նրան մխիթարել: Կամաց-կամաց Արմենյանը ուշքի է գալիս, սկսում է խոսել վրդովված: Ներս է մտնում տիկին Սիրանույշը: Արմենյանը մոտենում է նրան և իր բարկությունը հայտնում տանկերեն լեզվով):

Պետրոսյան: (Որոտալից ձայնով): Պարոննե՛ր, այժմ փորձն սկսվում է։

Աբելյան: (Նայելով ժամացույցին): Դեռ հավաքված չեն լինի... Հնչում է Մամիկոնյանի ձայնը։ Милая, стаю под окном. (Պետրոսյանը բռնում է նրա ականջից և քաշում տանում մի կողմ):

Խատիսյան: Տիկի՛ն Գուլազյան, ստացեք ձեր հասանելիքը... վեց ռուբլի...

Գուլազյան: Ֆի, շատ հարկավորս է... (Շարունակում է քչփչալ իր ամուսնու հետ): (Պետրոսյանը պահանջում է բեմը մաքրել: Սակայն Մամիկոնյանն այլևս հափշտակվել է իր երգով, ոչինչ չի լսում, Վարդուհին հուր ու կայծակ է թափում կոմիտեի գլխին, հովանոցն օդի մեջ սոսկալի կերպով պտտեցնելով: Մյուսները խոսում են բարձրաձայն, միմյանց բոթելով և քրքջալով):

Խատիսյան: (Պետրոսյանին): Պետք է խիստ լինել։ Խանգարողին տուգանքի ենթարկել։

Պետրոսյան: Այն ժամանակ շատերի ռոճիկը հերիք չի լինի տուգանքը ծածկելու։ (Ներս են մտնում Ռշտունին և Աղայանը: Աոաջինի գդակը բարձրացել է գագաթը, երկրորդինը, ընդհակառակը, քաշացել է և իր եզրով ծածկում է աչքերը: Այս նշան է, որ երկուսն էլ ուրախ տրամադրության մեջ են:

Դրսից լսվում է ինչ-որ աղմուկ: Թողեք, թողեք,— կրկնում են մի քանի ձայներ: Սանդուղքով բարձրանում է տիկին Զաբելը՝ փաթաթված մի շատ երկայն կարմիր մուշտակի մեջ, որի ծայրերը հասնում են հատակին: Նրա հետ ներս են մտնում՝ Գալֆայան, Օհանյան, Հովհաննիսյան, Խարաղյան, Կարինյան և մի խումբ ինչ-որ անծանոթ դեմքեր):