ՏԵՍԻԼ VIII
Նույնք և Զաբել ու ընկերներ
(Սկսվում է իրարանցում)
Գալֆայան: Ահավասիկ ես ալ հոս եմ։ (Մտնում է մեջտեղ և ուզում է ձեռաց Համլետից մի մոնոլոգ արտասանել, պատյանից հանելով մի փայտյա սուր):
Օհանյան: (Հրելով նրան): Հեռու, հերթն իմն է... (Սկսում է «Կարմենից» բվվացնել մի եղանակ այնպես, ինչպես շվացնում է «Քինի» մեջ):
Զաբել: (Երկուսի էլ թևերից բռնելով, ետ է քաշվում): Ո՛չ պարոններ, միասին։ (Հովանոցը բարձրացնելով): Սկսենք՝ մեկ, երկու, երեք...
Խումբը երգում է.
Թափառելով ողջ աշխարհ
Մենք կրեցինք դառն օրեր...
Տվեք մեզ էլ ճանապարհ,
О՜հ, քարասիրտ ընկերներ...
Խատիսյան: (Ակնոցները քթի վրա դրստելով, ունքերը բարձրացնում է): Это что за хор?
Ռշտունի: Это хор странников из оперы «Такгейзор».
Խատիսյան: Շատ տխուր երգում են...
Զաբել: (Խմբից անջատվելով, աոաջ է գալիս և Խատիսյանին ներկայացնում է բողոքագիր): Հերիք է, հերիք է, հայեր, որքան մեզ քաղցած պահեցիք... հերիք է ինչքան տան ջրվեցինք ու թափառեցինք... էլ հալ չմնաց, էլ Բաթում գնալ-գալուց հոգնեցի, էլ տոմսակի փող վճարելուց քանդվեցի...
Հովհաննիսյան: (Բարձրանալով ոտների ծայրերի վրա ու ցածրանալով, ինչպես պրոլժինայի վրա): Ինչ, ի՞նչ Բաթում.
դու Սուրամից: Սոչխերիից ու Կաբուլետտից խոսիր...
Օհանյան: Դիլիջանից, Աղստաֆից, Ուզուն-Թալից խոսիր...
Դալֆայան: Գնացի Երևան, Կարս, Ալեքսանդրապոլ, անկեետև Շուշի... ջանըմ, հեչ բան չեն հասկնար ադ գավառացիք