Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/475

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փոխարեն ինչով են զբաղված: Այ, այսպես է մեր ազգը: (Քիթը խնչում է):


(Ներս են մտնում` տիկ. տիկ. Սիրանույշ, Չմշկյան, Վարդուհի, Անդրանիկ, Օր. Խիթարյան, պ. պ. Աբելյան, Պետրոսյան, Տեր-Դավթյան, Մամիկոնյան և մանր-մունրները):


ՏԵՍԻԼ XIII




Նրանք և նորեկները



Աբելյան: (Երգելով ներս է մտնում): Кто раз любил! тот... դեռ փորձը չի՞ սկսվել։ Ահ, յոթ ժամին պիտի լինիմ Հավլաբարի թատրոնում։ Գեորգի, կորկոտը բերի՞ր։ Ո՞ւր է տաքդեղը։ Հիանալի է։ Էգուց Շիրվանին էլ կկանչեմ, միասին կորկոտ կուտենք։ Բայց օղի չեմ առնիլ նրա համար, թող տրաքի։ Պարոննե՛ր և տիկիննե՛ր, էլ վերջացավ։ Ամեն ինչ թողեցի` թղթախաղն էլ, օղին էլ, գինին էլ, գարեջուրն էլ, և ինչպես առողջ եմ զգում ինձ։ Մի տուփ ծխախոտ ունիմ, այն որ վերջացավ, ծխելն էլ եմ թողնելու։ (Աջ ուսը բարձրացնում է):
Վարդուհի: Իսկ կանա՞նց։
Աբելյան: O՞o, այդ մեկը կներես, սիրելիս։ Ինչպե՞ս կարելի է կանանց մոռանալ։
Վարդուհի: (Հաղթական եղանակով): Բաս ո՞նց էիր ճանաչում մեզ։
Պետրոսյան: Գեորգի, ո՞ւր է գեղարքունին:
Գեորգի: Աք արիս։ (Ցույց է տալիս ձուկը): Ձալիան կարգի ա...
Պետրոսյան: Какой там ձալիան։ Չաղ չէ։ Բայց վնաս չունի, խոհարարս լավն է։ Ինչո՞ւ ընկույզ չես առել, անիրավ։
Գեորգի: Ամսա չի։ (Վազում է դուրս):
Ավետյան: Մամիկոնյա՛ն, այս տարի այլևս ջանկինա չես երգում։
Մամիկոնյան: Էհ, բան չունիս։ Պրծավ էլ, պրծավ։
Անդրանիկ: Այ քեզ ամուսնություն: