Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/476

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ալիխանյան: Ամուսնություն ասացիք միտս եկավ։ Երեկ Պուր-Ղվինոյում Արշակի հետ նարդի եմ խաղում։ Տո, մեկ էլ տեսնեմ, հանկարծ... (Ինչ-nր պատմում է, երկայն ձեռներն ու ոտներն օդի մեջ շարժելով):

Աբելյան: Ջաբարը դեռ չի՞ եկել։
Անդրանիկ: Ոչ։
(Ցրված զանազան խմբերի, առանձին-առանձին խոսակցում են: Տիկ. Սիրանույշը հրճվանքով պատմում է տիկ. Չմշկյանին Ստելլայի վերջին նամակի բովանդակությունը: Տիկին Մելիքյանը նկարագրում է իր նյութական նեղ կացությունը: Տիկ. Անդրանիկը քչփչում է իր ամուսնու հետ, թե ճաշին ինչ պիտի ուտեն: Պետրոսյանը մտքում իր առաջիկա բենեֆիսի մուտքը բաժանում է պարտատերերին և չի կարողանում ծայրը ծայրին հասցնել: Օր. Խիթարյանը խորհում է, թե դեղնագույն շրջագգեստին ի՞նչ ավելի կսազի, սպիտա՞կ, թե՞ վարդագույն կրծքակալ:

Ներս են մտնում Ջաբարը Մաղքոսի հետ, իսկ մի քիչ հետո` Պանկրաս փիլիսոփան):