բովից»-ում գրողը նկարագրում է 1905 թ, իր ճամփորդությունը Ռուսաստանի վրայով դեպի Եվրոպա։ Այստեղ նա ակնարկում է ռեակցիայի կողմից հրահրվող հրեական ջարդերի և հակահրեական վայրագ տրամադրությունների մասին։
Պատվածքը գրելիս Շիրվանզադեն օգտագործել է Կովկասում և Ռուսաստանում ստացած իր տպավորությունները «չար ոգու»՝ ցարիզմի կողմից տարածվող թշնամությունից ու ազգամիջյան կռիվներից։ Գրողը զգաստ հայացքով է նայում երևույթներին, ցույց տալիս, որ ջարդերի պատճառը բնավ էլ դավանանքի տարբերությունը չէ. ընդհակառակը, առևտրականն ու տերտերը, ոստիկանությունն ու դատարանը, օրենքն ու իրավունքը դաշնակցած հրահրում են հետամնաց ու նախապաշարված տարրերին, քրեական տիպերին ու խավար մարդկանց, կազմակերպում արյունալի ջարդեր, դառնալով ազգամիջյան ջարդերի հեղինակներ: Պատմվածքի մեջ խոսվում է դարձյալ անհայտ չար ոգիների մասին, որոնք կազմակերպում են հրեական ջարդը. «Այդ միջոցներին հրեաների դրությունը սոսկալի էր».— ՝ Հիշում է հրեա Այղելմանը։ Ինչ որ անհայտ չար ոգիներ գործում էին եռանդով: Պատրաստվում էր այն դժոխային անցքը, որի մասին գիտեք, պարոն, և որն հետո պիտի կրկնվեր ավելի զորեղ կերպով։ Մենք հիմար չէինք, գուշակում էինք, երբեմն ժողովներ էինք անում, խորհրդակցում, բայց ինչ կարող էինք անել։ Մեր թշնամին պարզ էր ով է. նա զորեղ էր. իսկ մենք տկար։ Պետք է դիմեինք իր իսկ օգնությանը և մեր դրությունը այս անգամ հիշեցնում էր առասպելական մկներին:
Նահանգապետը մերոնցից մի քանիսին ասել էր. «Հրեաները երազում էլ վտանգ են տեսնում։ Բայց ոչ մի երկրում այնքան նրանք բախտավոր ու ապահով չեն, որքան Ռուսաստանում։ Նրանք իրենք են ուրիշներին հալածում ու ճնշում։ Նրանք խռովարարներ են»։
Գրողը, ինչպես ցույց են տալիս և բազմաթիվ ուրիշ գրական փաստեր, շատ լավ գիտեր «անհայտ չար ոգուն»։ Շիրվանզադեն համոզված և կրքոտ հակացարական էր։
ԵՂԲԱՅՐԱՍՊԱՆԸ
Առաջին անգամ տպագրվել է 1905 թվին «Արշալույս» օրաթերթում, (սեպտեմբերի 1, №3), այնուհետև դուրս է մնացել Շիրվանզադեի երկերի հետագա բոլոր հրատարակություններից։ Պատմվածքը երկրորդ անգամ տպագրվել է 1955 թ. «Գրական թերթ»-ի № 48-ում, գրականագետ Աս. Ասատրյանի ծանոթագրությամբ։ «Եղբայրասպան»-ը այն գործերից է, ուր Շիրվանզադեն արձագանքում է 1905 թ. դեպքերին։ Ինչպես «Ջհուդի ականջ»-ում, որտեղ էլ գրողը խոր ատելությամբ դատապարտում է քաղաքական մատնությունը, լրտեսությունն ու կեղտը, ստեղծելով արգահատելի լրտեսի բացասական կերպարը։ Եղբայրը սպանում է եղբորը, քանի որ վերջինս ազնիվ, մտածող մարդկանց կործանման պատճառ է դարձել: Առհասարակ այս պատմվածքում շատ սուր ակնարկներ կան՝ ընդդեմ ցարիզմի, որը լայն