Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/498

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է իր հայացքը սիրո մասին. «Սեր չէ կինը, որին գրկում ենք, համբուրում, պաշտում, որպեսզի վայելենք և վայելում ենք, որպեսզի ապականենք։ Ո՛չ, դա սեր չէ։ Սերն երազ է, երազ էլ պիտի թողնել նրան։ Սերը հավիտենական է, անջնջելի, անմոռանալի, բայց անճաշակելի: Նա մի շող է, որ չի մարում, բայց և չի որսվում ինչպես թռչուն, մի գաղափար, որը չի հնանում, բայց և չի գործադրվում ինչպես մարմնավոր վայելքի միջոց, մի միտք, որ չի մաշվում, բայց և չի յուրացվում և մարմնանում...»:

Այս հայացքները, որոնց մեջ ժխտվում է սիրո երկրային գոյությունը, ժխտված են հենց Շիրվանզադեի ստեղծած սիրո պայծառ պատկերների մեջ։

ԹԱԴԵՈՍՆ ՈՒ ՄԱՏԹԵՈՍԸ

Պատմվածքը գրվել է 1918 թ և լույս տեսել նույն թվականին «Մշակ»-ում (№ 157)։ Երկրորդ անգամ տպագրվել է 1951 թ. երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում։ Պատմվածքում շատ վատ է արտահայտված Շիրվանզադեի ատելությունը ազգավաճառ և նյութամոլ բուրժուազիայի դեմ։ Շիրվանզադեն ոչնչացնող ծաղրի է ենթարկում այդ բուրժուազիային, որը գերադասում է հայ ժողովրդի ջարդը թուրքական բռնակալության կողմից, քան ռևոլյուցիայի հաղթանակը։

ՄԻ ԱՆԵԿԴՈՏ

Գրվել է 1918 թ., լույս տեսել ն. թ. «Մշակ»-ում (№ 172): Երկրորդ անգամ տպագրվել է 1951 թ., Երկերի լիակատար Ժողովածուի 5-րդ հատորում։

ՀՐԵՇԸ

Գրվել է 1918 թ., լույս է տեսել նույն թվականին («Մշակ» (№ 188), Մաղքոս ստորագրությամբ։ Երկրորդ անգամ տպագրվել է 1951 թ. երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում։

ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ

Գրվել է 1918 թ., լույս է տեսել նույն թվականին՝ «Մշակ»-ում (№ 202)։ Երկրորդ անգամ տպագրվել է ութհատորյակի առաջին հատորում (1930 թ.)։

ՇՌԱՅԼԸ

Լույս է տեսել 1919 թ. հունվարին, («Տարազ» №1), երկրորդ անգամ տպագրվել է 1951 թ, երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում։