Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/499

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԳՐԱԶ

Լաւյս է տեսել 1930 թ. «Հավաքածու փոքրիկ երկերի» գրքում։ Այնուհետև տեղ գտել ութհատորյակի ութերորդ հատորում (1934 թ.):

ՈՍԿԵ ԳՐՉԻԴ ՄԱՏԱՂ

Գրվել է 1922 թ. ապրիլին, Փարիզում, լույս է տեսել Բոստոնի «Հայրենիքում» (1925 թ. № 9)։ Մտել է «Հավաքածու փոքրիկ երկերի» գիրքը և ութհատորյակի ութերորդ և տասհատորյակի 5-րդ հատորները:

ԱՄԵՆԱԶՈՐԸ

Գրվել է 1922 թ. սեպտեմբերին, Փարիզում։ Առաջին անգամ լույս է տեսել 1925 թ., երկրորդ անգամ 1928 թ. որոշ փոփոխություններով տպագրվել է Բաքվի «Կոմունիստ» թերթում «Դիպված» վերնագրով։ Մտել է «Հավաքածու փոքրիկ երկերի» գրքի (1930 թ.) և ութհատորյակի ութերորդ հատորի (1934 թ.) մեջ։

ՄԱՐԴԸ ԱՆԱՍՈՒՆԻ ՄԵՋ

Պատմվածքը գրվել է 1925 թ. մարտի 4-ին, լույս է տեսել 1929 թ. «Նոր ուղի» հանդեսում (№ 1)։ Երկրորդ անգամ տպագրվել է Երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում։

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ ՄԻ ՊԱՏԿԵՐ

Շիրվանզադեի վաղ շրջանի անավարտ գործերից մեկն է։ Առաջին անգամ տպագրվել է 1934 թ. «Գրական թերթ»-ում (№ 16)։ Լույս է տեսել նաև երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում։

ՖԵԼԻԵՏՈՆՆԵՐ

Շիրվանզադեն, բազմաթիվ գրական տեսակների հետ միասին, օգտագործել է նաև ֆելիետոնի տեսակը։ Աշխատակցելով Տ. Նազարյանի «Տարազին» նա գրում է պատմվածքներ, զբաղվում հրապարակախոսությամբ։ Հենց այստեղ էլ, 90-ական թվականներին «Պստիկ ֆելիետոն» երբեմն էլ «Ֆելիետոն», «Ոչ ֆելիետոն» ընդհանուր վերնագրի տակ հրապարակվում են գրողի ֆելիետոնները։ Նրանցում շոշափված են հասարակական զանազան խնդիրներ, ծաղրված ազգային հիմնարկների, եկեղեցու քաղաքային դումայի, հայ մամուլի արատները։ Պետք է ասել, որ գրական այդ տեսակի մեջ Շիրվանզադեին միշտ չէ, որ հաջողվում է հասնել գեղարվեստական բարձր որակի։ Հաջողված ֆելիետոնների հետ միասին կան նաև թույլերը,