Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թիֆլիսի յանկիները.— Տպագրվել է 1900 թ. («Տարազ», № 45). Մաղքոս ստորագրությամբ վերնագիրը պատկանում է հեղինակին։ Տասհատորյակի 5-րդ հատորում ֆելիետոնի իմաստը սխալ հասկանալու պատճառով վերնագիրը տպագրվել է աղավաղված ձևով, Թիֆլիսի յանկիների փոխարեն տպագրվել է Թիֆլիսի անկյունները:

Թատրոնի չարդախում.— Լույս է տեսել 1903 թ. («Տարազ» № 5), Մաղքոս ստորագրությամբ։ Վերնագիրը պատկանում է հեղինակին։ Հայ թատրոնի կյանքին նվիրված հումորիստական այդ գործը հեղինակն անվանել է «Անվերջ ոդևիլ», բայց դա էլ իհարկե, ֆելիետոն է և միայն ձևով է հիշեցնում դրամատիկական երկի։

Մարտի և ապրիլի վեճը.— Տպագրվել է 1903 թ. («Տարազ» № 10), «Ֆելիետոն» խորագրի տակ, Մաղքոս ստորագրությամբ։

Գեղարվեստական ժողով.— Տպագրվել է 1903 թ. («Տարազ» № 31) Մաղքոս ստորագրությամբ։ Վերնագիրը պատկանում է հեղինակին։

Գրիչ կրծողներ և թատերագետներ.— Տպագրվել է 1903 թ. («Տարազ» № 33)։ Վերնագիրը պատկանում է հեղինակին։ Ստորագրված է Շիրվանզադե։

ՀՐ. ԹԱՄՐԱԶՅԱՆ