որոնց զգալի մասը տեղ չի գտել այս հատորում։ Բայց ընդհանուր առմամբ ժամանակի հասարակական կյանքի ճանաչողության, գրողի գրական-քաղաքացիական հակումների և որոնումների ուսումնասիրության տեսանկյունից երգիծական այս մանր գործերն ունեն որակի արժեք։
Այս հատորում տպագրվող շատ ֆելիետոններ «Տարազում» լույս են տեսել առանց վերնագրի, «Պստիկ ֆելիետոն» խորագրի տակ։ 1950 թ. Երկերի լիակատար ժողովածուի 3-րդ հատորում տպագրվելով այդ ֆելիետոնները, խմբագրությունը հարկ է համարել ըստ բովանդակության, կոնկրետ վերնագրեր դնել այդ ֆելիետոններին։ Սույն հրատարակության խմբագրությունը պահպանել է այդ անվանումները։
Գերեզմանատանը:— Տպագրվել է 1893 թ. («Տարազ» №14), «Պստիկ ֆելիետոն» խորագրի տակ, Մաղքոս ստորագրությամբ։
Հայո Պեսաալոցցի.— Տպագրվել է 1893 («Տարազ» №15) «Պստիկ ֆելիետոն» խորագրի տակ, Մաղքոս ստորագրությամբ։
Քաղաքային դումայի դահլիճում.— Տպագրվել է 1893 թ. «Տարազ» (№16) «Պստիկ ֆելիետոն» խորագրի տակ։ Մաղքոս ստորագրությամբ։
Ժողովացավ — Տպագրվել է 1893 թ, («Տարազ» № 17) «Պստիկ ֆելիետոն» խորագրի տակ, Մաղքոս ստորագրությամբ։
Խմբագիրները.— Տպագրվել է նույն համարում «Ժողովացավ» ֆելիետոնի հետ միասին, բայց այլ բովանդակություն ունենալու պատճառով առանձնացվել է և տպագրվել այս պայմանական վերնագրի տակ:
Ցենզը և մարդը.— Տպագրվել է 1893 թ., («Տարազ» №Л? 18), «Պստիկ ֆելիետոն» խորագրի տակ, Մաղքոս ստորագրությամբ։
Կես ֆունտ տկողին.— Տպագրվել է 1893 թ. («Տարազ» № 22) «Պստիկ ֆելիետոն» խորագրի տակ, Մաղքոս ստորագրությամբ։
Լուրեր-փշրանքներ.— Տպագրվել է 1893 թ, («Տարազ», № 25), «Պստիկ ֆելիետոն» խորագրի տակ, Մաղքոս ստորագրությամբ։
Բայց նամակ տիկին Խոլերային.— Տպագրվել է 1893 թ. («Տարազ», № 30), Մաղքոս ստորագրությամբ։ Վերնագիրը պատկանում է հեղինակին։
Ագռավը և խոզը.— Տպագրվել է 1895 թ, («Տարազ» № 19), «Պստիկ ֆելիետոն» խորագրի տակ, Մաղքոս ստորագրությամբ։
Կեցցե Բեթղեհեմ.— Տպագրվել է 1896 թ. («Տարազ» № 10), Մաղքոս ստորագրությամբ։ Վերնագիրը պատկանում է հեղինակին։
Թամուշա.— Տպագրվել է 1897 թ. («Տարազ» № 13), «Պստիկ ֆելիետոն» խորագրի տակ։ Մաղքոս ստորագրությամբ։
Ֆարս.— Տպագրվել է 1897 թ, («Տարազ» № 14), «Պստիկ ֆելիետոն» խորագրի տակ, Մաղքոս ստորագրությամբ։
Մաղթանքներ.— Տպագրվել է 1897 թ, («Տարազ» № 1), «Ֆելիետոն» խորագրի տակ, Մաղքոս ստորագրությամբ։
Պատվիրված մաղթանքներ.— Տպագրվել է 1898 թ. («Տարաղ» № 14), «Ոչ ֆելիետոն» խորագրի տակ, Մաղքոս ստորագրությամբ։
Անարգ.— Տպագրվել է 1900 թ. («Տարազ» № 47), «Ֆելիետոն Բաքվի կյանքից, Աճուրդ» վերնագրրվ, Մաղքոս ստորագրությամբ։