Այս էջը հաստատված է
— Շատ չուշանաս,— ասաց նա և հեռացավ։
Մերսիմյանը նստեց կառք և աներևույթացավ գիշերային խավարի մեջ։
Երկու ժամ դեսուդեն պտտելով, սրա ու նրա հետ զրուցելով, Նազիմյանը հոգնեց և անցավ սեղանատուն։
Հազիվ նա նստել էր սեղանի քով, երբ ներս մտավ Մերսիմյանն աչքերը վառված, դեմքը կարմրած։ Նա զվարթ էր։
— Գիտես,— ասաց նա, նստելով Նազիմյանի դեմ,— դու շատ գարշելին ես։
— Մենք ընկերներ ենք։
Նրանք սկսեցին ընթրել։