Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԻՀՐԱՆ. Ես քեզ հարյուր անգամ խնդրել եմ, երբ տրամադիր չես— հյուրեր չընդունել։ Ինձ համար քո հանգստրությունն ամեն բանից թանկ է։

ՄԱՐԹԱ. Լրագրները ո՞րտեղ թողեցիր։
ԵՎԳԻՆԵ. Քո սենյակում, սեղանի վրա։
ՄԱՐԹԱ. Ընթրիքի չսպասեք ինձ։ (Գնում է ձախ կողմի երկրորդ դռներով):

ՏԵՍԻԼ 7

ՄԻՀՐԱՆ և ԵՎԳԻՆԵ

ՄԻՀՐԱՆ․ (Պաուզա) Վերջապես, մենակ ենք։ (Համբուրում է) Նստիր։ Ես ուզում եմ մի բանի մասին խոսել քեզ հետ։ (Նստում են բազկաթոռների վրա դեմ ու դեմ) Մի՛ վախենար, վախենալու ոչինչ չկա։ Գիտես ինչ, Եվգինե․ ահա մի քանի ամիս է քեզ փոխված եմ տեսնում։ Կարծես, քեզ անհանգստացնում է ինչ-որ վիշտ, հոգս, վերջապես, մի միտք և քանի գնում է, այդ փոփոխությունն ավելի ու ավելի նկատելի է դառնում։ Ասա, ի՞նչ է պատահել։

ԵՎԳԻՆԵ. (Վեր կենալով) Այդ մասին այսօր ոչինչ մի՛ հարցրու։
ՄԻՀԻԱՆ. Ներողություն, դու իրավունք ունիս։ Դու տկար ես, գնա, ուրեմն հանգստացիր։ (Վեր է կենում):
ԵՎԳԻՆԵ. (Քնքշաբար) Նեղացա՞ր։ (Ժպտալով) Ես տկար չեմ,
անցավ, մի նեղանար։
ՄԻՀԻԱՆ. Բայց դու ինձ խաբել չես կարող, դու մի հոգս ունիս, մի կեղծիր, կեղծելը քեզ չի սազում։
ԵՎԳԻՆԵ. (Հառաչելով) Չի՞ սազում... (ճակատը շփելով) թո՛ղ
ինձ, ես ուզում եմ քեզ համար նվագել...
ՄԻՀԻԱՆ. Երաժշտությունը քեզ հուզում է։
ԵՎԳԻՆԵ. Երբ հյուրերի ներկայությամբ եմ նվագում, իսկ երբ հյուրեր չկան, հանգստություն է տալիս իմ ներվերին։ (Նստում է դաշնամուրի քով: Մինրանը տարակուսած կանգնում է նրա մոտ: Եվգինեն սկսում է նվագել ինչ-որ մելամաղձոտ եղանակ, բայց շուտով թողնում է և գլուխը թեքում կրծքին ու լռում: Պաուզա) Ոչ, չեմ կարող, ձեռներս