Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վիրժինե- շուտ ինձ համար բեր սառը կաթ և զելթերյան ջուր։


ՎԻՐԺԻՆԵ- Աչքիս վրա, Իլիա Մարտինիչ։

ՄԱՐՄԱՐՅԱՆ- Ձերոնք ի՞նչ են անում։ (Նստում է սեղանի քով փայտը ձեռին, գլխարկը գլխին):

ՎԻՐԺԻՆԵ- Էն ա աղան զալիս է։ (Գնում է դեպի ձախ պատշգամբի փոսքր դռնելով):

Մեծ դռներից դուրս է գալիս Անտոն Բեգմուրյանը: Նա հագած է սև սյուրտուկ, օձիքը ծալած շապիկ, բարակ սև փողկապ: Ձեռում պահած է մի քանի լրագիրներ և հաշվեթղթեր: Նրա հետևից անմիջապես դուրս է գալիս Սուրեն Ֆրանգուլյանը։ Դա առողջ եռանդուն դեմքով երիտասարդ է, որի կերպարանքն արտահայտում է գործնական մարդու ոգի։ Հագած է հասարակ պիջակ և երկային կոշիկներ:


ՏԵՍԻԼ 2




ԱՆՏՈՆ, ՍՈԻՐԵՆ և ՄԱՐՄԱՐՅԱՆ ԱՆՏՈՆ



ԱՆՏՈՆ- (Դռների միջից) Այս անգամ խնդիրդ անտեղի եմ համարում (իջնում է պարտեզ): Այո, Սուրեն, այդ ինձ դուր չի գալիս։ (Բարևում է Մարմարյանին բարեկամական անփութությամբ և նստում սեղանի քով, թղթերն ու լրագրերը դնելով սեղանի վրա):

ՍՈԻՐԵՆ- (Համարձակ և կտրուկ) Ներիր, քեռի, ես քեզանից ողորմություն չեմ խնդրում, այլ իմ ծառայության իսկական վարձը։ (Հարգանքով ձեռ է տալիս Մարմարյանին և կանգնում սեղանի քով):

Վիրժինեն բերում է սառը կաթ, սիֆոն, և, մի դատարկ բաժակի հետ դնելով Մարմարյանի առջև, հետ է գնում:

ԱՆՏՈՆ- (Տաքանալով) Շատ ծանր է ծառայությունդ այ։ Կան կառավարիչներ, որոնք քեզանից երկու անգամ ավելի են ծառայում և երկու անգամ պակաս ստանում։ (Սկսում է նախաճաշ անել):

ՍՈՒՐԵՆ- Եթե ես մենակ լինեի, ամսական հարյուր ռուբլին էլ ինձ համար շատ էր։